Լրահոս

12.01.2016 21:34


«Մերսեդես Բենց»-ի գործիք-բանալիների հավաքածուն էր գողացել

«Մերսեդես Բենց»-ի գործիք-բանալիների հավաքածուն էր գողացել

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1968 թ. ծնված Աբրահամ Խ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն, որ 2015 թ. դեկտեմբերին Երևանի Էստոնական փողոցի թիվ 5 շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողացել է գործիք-բանալիների հավաքածու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Մերսեդես Բենց»-ի վարորդը 1990 թ. ծնված Արսեն Վ.-ն է, ով հաղորդում է տվել, որ 2015 թ. դեկտեմբերի 8-ին գողացել են նշված շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի մոտ դրված գործիք-բանալիների հավաքածուն` պատճառելով 35.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը