Աշխարհ

13.01.2016 09:00


Թուրքիայում 59 մարդ է ձերբակալվել ԻՊ հետ կապ ունենալու կասկածանքով (տեսանյութ)

Թուրքիայում 59 մարդ է ձերբակալվել ԻՊ հետ կապ ունենալու կասկածանքով (տեսանյութ)

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ոստիկանությունը Թուրքիայի 5 քաղաքում հակաահաբեկչական գործողություններ է սկսել։ Արդյունքում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով 59 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Հատուկ գործողություններն իրականացվել են Անկարայում, Շանլիուրֆեում, Մերսինեում, Քլիսում և Ադանայում։

Անկարայում ձերբակալվել է 16 մարդ, որից 15–ը Սիրիայի քաղաքացի է։ Ծրագրվում է նրանց արտաքսել երկրից։

Մյուս քաղաքներում ձերբակալված թուրքերի մի մասին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել. նրանք ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել պետական հաստատություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը