Աշխարհ

14.01.2016 09:16


Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հայտարարել են միջազգային կոշտ արձագանքի անհրաժեշտության մասին այն դեպքում, եթե Հյուսիսային Կորեայում ջրածնային ռումբի փորձարկումը հաստատվի: Այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Երկու երկրների նախագահները նշել են, որ եթե այդ փաստը հաստատվի, ապա դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտում կհամարվի և պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Պուտինն ու Օբաման նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերություններում առաջացած ճգնաժամի հետևանքով լարվածության թուլացման կոչ են արել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը