Աշխարհ

17.01.2016 12:17


NASA–ի տիեզերագնացը հրապարակել է ՄՏԿ–ում ծաղկած առաջին ծաղկի լուսանկարը

NASA–ի տիեզերագնացը հրապարակել է ՄՏԿ–ում ծաղկած առաջին ծաղկի լուսանկարը

Միջազգային տիեզերական կայանում առաջին ծաղիկն է ծաղկել։ Այս մասին Twitter–ի իր միկրոբլոգում հայտնել է NASA–ի տիեզերագնաց Սքոթ Քելլին։

«Այո՛, տիեզերքում կյանքի այլ ձևեր էլ կան»,–կատակել է նա։

РИА Новости–ն գրում է, որ սա մարդկության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ՄՏԿ–ում ծաղիկ է ծաղկում։

Դեկորատիվ աստրան տիեզերական կայանում ցանվել էր դեռ անցած տարի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը