Աշխարհ

18.01.2016 11:35


Թուրքիայում 3 ոստիկան է զոհվել ռումբի պայթյունի հետևանքով

Թուրքիայում 3 ոստիկան է զոհվել ռումբի պայթյունի հետևանքով

Թուրքիայում 3 ոստիկան է զոհվել ռումբի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Դեպքը տեղի է ունեցել Շիրնաք նահանգում, որը սահմանակից է Իրաքին ու Սիրիային։ Նախնական տվյալներով՝ պայթյունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալները։ Վերջինները նաև գրոհել են տեղի ռազմաբազան, որի հետևանքով հնարավոր զոհվածների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Հիշեցնենք՝ Թուրքիայի հարավ–արևելքում տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իշխանությունները պարետային ժամ են հայտարարել քրդերով բնակեցված շրջաններում։ ՔԱԿ–ի և ուժայինների միջև բախումները չեն դադարում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը