Աշխարհ

18.01.2016 15:50


Իրանի նախագահը կմեկնի Եվրոպա

Իրանի նախագահը կմեկնի Եվրոպա

Իրանի առաջնորդ Հասան Ռոուհանին պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ Իտալիա և Ֆրանսիա կայցելի։ Այս մասին հայտնում է «lifenews»–ը՝ «Reuters»–ին հղումով։

Պարբերականի տվյալներով՝ Ռոուհանին Իտալիայում կլինի հունվարի 25–26–ին, իսկ 27–ին կմեկնի Փարիզ։ Հռոմում իր այցի առաջին օրն Իրանի նախագահը կհանդիպի Իտալիայի նախագահի, վարչապետի և տեղի ձեռնարկատերերի հետ։ Հունվարի 26–ին Ռոուհանին կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։

Հիշեցնենք՝ հունվարի 16–ին ԵՄ–ն և ԱՄՆ–ը չեղարկել են հակաիրանական պատժամիջոցները Թեհրանի՝ միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո։ Իրանի նախագահը դա «իրանական ժողովրդի փառավոր հաղթանակն» է անվանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը