Լրահոս

06.10.2010 12:57


Տ. Կարապետյան. «Եթե մենք չենք ճանաչում, անբարոյական է մյուսներից պահանջել ճանաչել Արցախի անկախությունը»

Տ. Կարապետյան. «Եթե մենք չենք  ճանաչում, անբարոյական է մյուսներից պահանջել ճանաչել Արցախի անկախությունը»

ՄԱԱ-ում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե չնայած «Ժառանգություն» կուսակցության և Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքին, ինքը դրական է գնահատում ԼՂՀ ճանաչման վերաբերյալ առաջարկված օրինագիծը։

-Ճիտ է, լավ կլիներ, որ Արցախը միանար Հայաստանին, բայց եթե հարցը դրվել է, որ ճանաչենք, մենք պարատավոր ենք  ճանաչելու։ Եթե մենք չենք ճանաչում, մյուսներին ո՞նց պետք է դրդենք ճանաչման։ Բայց մենք պայքարում ենք այդ հարցի շուրջ, եթե  ասում ենք՝  այսօր պատեհ առիթ չէ ճանաչելու, ապա ասեմ, որ պատեհ առիթ երբևէ չի լինի. այսօր պատերազմի վտանգ կա, վաղը այլ վտանգներ կլինեն։ Սկզբունքը չի կարող դրվել նժարին՝ պատեհ առիթ կա՞, թե չկա՞։ Սկզբունքը սկզբունք է, և սկզբունքի համար կարող ես մահի գնալ։ Ես կողմ եմ, որովհետև եթե մենք չենք  ճանաչում, անբարոյական է մյուսներից պահանջել ճանաչել Արցախի անկախությունը,-ասել է նա։

Ըստ Տիգրան Կարապետայանի ՝ «Ժառանգությունը» առաջ է քաշել կարևոր օրինագիծ, սակայն իրենց կուսակցությունից քվեարկելու համար ընդամենը 4 հոգի էր եկել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը