Աշխարհ

19.01.2016 09:50


Սահակաշվիլին գաղտնազերծել է Դոնբասի ուժայինների դիրքերը (տեսանյութ)

Սահակաշվիլին գաղտնազերծել է Դոնբասի ուժայինների դիրքերը (տեսանյութ)

Օդեսսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին համացանցում տեսանյութ է հրապարակել` Դոնբասում ուկրաինացի ուժայինների մասին գաղտնի տեղեկատվությամբ։

«ntv.ru»–ի փոխանցմամբ՝ այն նկարահանվել է Սահակաշվիլիի՝ Դոնբաս այցի ժամանակ։

Տեսանյութում պատկերված են ոչ միայն սարսափելի պայմանները, որոնցում ապրում են «Шторм» գումարտակի ուժայինները, այլ նաև կռվողների դեմքերն ու բլոկպոստերի քարտեզը՝ հրամանատարի բացատրություններով։

Գլխավոր շտաբում Սահակաշվիլիի այդ քայլը պաշտոնապես չեն մեկնաբանել, քանի որ եզրակացություններ պետք է անի հակահետախուզությունը։

Այդուհանդերձ, ТСН հեռուստաալիքի փոխանցմամբ, նահանգապետի արարքն անվանել են «քաղաքական փիար, որը համարժեք է դիվերսիայի»։

Շարքային զինծառայողներն արդեն իրենց վրդովմունքն են հայտնել կատարվածի վերաբերյալ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը