Աշխարհ

19.01.2016 12:00


ԵՄ–ն մտածում է հունամակեդոնական սահմանը փակելու մասին

ԵՄ–ն մտածում է հունամակեդոնական սահմանը փակելու մասին

Գերմանիան, Ավստրիան և Բրյուսելի եվրոպացի պաշտոնյաներն աշխատում են մի ծրագրի վրա, որով նախատեսվում է ներգաղթյալների առաջ ամբողջությամբ փակել հունամակեդոնական սահմանը։ Այս մասին հայտնում է գերմանական «Bild»–ը՝ Վիեննայում և Բեռլինում իր աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ փախստականները Հունաստան են հասնում Թուրքիայի տարածքով, մինչդեռ Անկարան նկատելի գործողություններ չի ձեռնարկում նրանց հոսքը նվազեցնելու համար։ Ահա թե ինչու սահմանապահի դերը պետք է ստանձնի Հունաստանը։

Ծրագրի հեղինակների կանխատեսումներով՝ Հունաստանը Մակեդոնիայի հետ իր սահմանը կփակի մարտից։ ԵՄ–ում էլ կարծում են, որ այդ դեպքում Աթենքի կառավարությունը կկարողանա Բրյուսելից իր պետական պարտքի հետ կապված արտոնությունների հույս ունենալ։

Թե որ փուլում են գտնվում ծրագրի աշխատանքները, գերմանական պարբերականը չի հայտնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը