Աշխարհ

19.01.2016 12:50


Կուբայից ԱՄՆ է ժամանել ներգաղթյալների առաջին խումբը

Կուբայից ԱՄՆ է ժամանել ներգաղթյալների առաջին խումբը

Կուբացի ներգաղթյալների առաջին խումբը, որոնց մուտքն ԱՄՆ նախկինում արգելափակված էր, ժամանել է Մայամի: Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։

Նշվում է, որ ներգաղթյալները սկզբում Էլ Սալվադորից հասել են Տեխաս, որտեղից ավելի ուշ տեղափոխվել են Մայամի։ Ամերիկյան իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունել կուբացի ներգաղթյալներին՝ վերջինների ընտանիքների հետ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի իր ելույթում խոստովանել էր, որ Կուբայի շրջափակման ծրագիրը ձախողվել է։ Ամերիկացի առաջնորդը խոստացել էր չեղարկել Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ու փոխել կղզի-պետության կյանքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը