Աշխարհ

19.01.2016 13:40


Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Սոմալիում

Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Սոմալիում

Քաթարում ռազմաբազայի ստեղծման նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ Թուրքիան ծրագրում է ռազմաբազա հիմնել նաև Սոմալիում։ Այս մասին գրում է թուրքական «Bugün»–ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ռազմաբազան հնարավորություն կտա վերահսկել դեպի Աֆրիկայի ամենազարգացած երկրներ՝ Քենիա ու Եթովպիա տանող ճանապարհը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 2011–ից սկսած՝ Թուրքիան մեծ ուշադրություն է հատկացնում Սոմալիին՝ նրան հումանիտար և այլ տիպի օգնություն տրամադրելով։

Նշվում է, որ թուրքական ռազմաբազան ունենալու է 200 զինծառայող, որոնք ուսուցանելու են սոմալացի զինծառայողներին և ապահովելու են ռազմաբազայի անվտանգությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը