Աշխարհ

19.01.2016 19:54


Նոր «Նիվա» են նվիրել ուղևորուհու ծննդաբերությունն ընդունած վարորդին

Նոր «Նիվա» են նվիրել ուղևորուհու ծննդաբերությունն ընդունած վարորդին

Վարորդ Սերգեյ Կոշեչկինը «Նիվա» մակնիշի նոր ավտոմեքենա է նվեր ստացել Օրենբուրգ–Օրսկ ճանապարհին ձնաբքի մեջ մնացած կնոջ ծննդաբերությունն իր մեքենայում ընդունելու համար։ Այս մասին հայտնում է НТВ–ն։

Նվերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Օրսկի ավտոսրահում։

Սերգեյ Կոշեչկինն իր նախկին «Նիվա»–ով հայտնվել էր ձնակույտում։ Նա հարևան գյուղ էր տեղափոխում երիտասարդ մի կնոջ, ում մոտ ժամկետից շուտ երկունքի ցավեր էին սկսվել։ Անբարենպաստ եղանակի պատճառով ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել առվում։ Սերգեյը և նրա ուղևորները՝ հղի կինը, բուժակը և հարևանուհին, ձնաբքի մեջ են մնացել ավելի քան 12 ժամ։ Այդ ընթացքում լույս աշխարհ է եկել երեխան, որի ծնունդն ընդունել են բոլորը միասին։ Սառնամանիքից վարորդն ու ուղևորները պաշտպանվել էին Սերգեյի մեքենայում գտնվող գազայրիչով։

Արտակարգ պայմաններում տեղի ունեցած այս ծննդաբերությունը բարեհաջող է ավարտվել. և՛ երեխան, և՛ մայրը փրկվել են։ Սակայն Սերգեյի ավտոմեքենան վնասվել է՝ դիմապակին փշրվել է, անվադողերը՝ ծակվել, իսկ առջևի նստարանը, որը ծառայել է որպես ծննդաբերական աթոռ, ամբողջությամբ կոտրվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը