Աշխարհ

19.01.2016 21:08


Ֆինները Հռոմի պապին 10 հա անտառ են նվիրել

Ֆինները Հռոմի պապին 10 հա անտառ են նվիրել

Ֆինլանդիայի քրիստոնեական 3 եկեղեցիների ներկայացուցիչները Հռոմի պապին 10 հեկտար տարածքով ֆիննական անտառ են նվիրել։ Այս մասին հայտնում է «rg.ru»–ն։

Նրանք այս շաբաթ այցելել են Վատիկան և Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ նրան մատուցել այս թանկարժեք և անսովոր նվերը։

Հելսինկիի եպիսկոպոս Իրյա Ասկոլը պարզաբանել է, որ պոնտիֆիկոսն իր ելույթներում մեկ անգամ չէ, որ բարձրացրել է շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման հարցերը։ Հռոմի պապի հենց այդ հայացքներն էլ ոգեշնչել են ֆինն հոգևորականներին մի քանի հեկտար անտառ նվիրել նրան։

Սակայն հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ է գտնվում այդ տարածքը, և որքան է դրա շուկայական արժեքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը