Աշխարհ

22.01.2016 11:24


Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությանը

Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխությանը

Տաջիկստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը միաձայն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատի կողմից։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ պատգամավորները նոր օրինագծի տեքստն ուղարկել են Սահմանադրական դատարան, որի եզրակացությունից հետո էլ կորոշվի երկրի հիմնական օրենքում փոփոխություններ անելու հարցով անցկացվելիք համապետական հանրաքվեի օրը։

Նոր Սահմանադրությունով առաջարկվում է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին պետության նախագահ դարձնել առանց ժամկետային սահմանափակման, այսինքն՝ ցմահ։

Տաջիկստանի գործող Սահմանադրությամբ նույն անձը 2 անգամ անընդմեջ չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը։ Օրինագծի հեղինակներն առաջարկում են գործող օրենքում հոդված ավելացնել, ըստ որի՝ այդ սահմանափակումները չեն վերաբերի ազգի առաջնորդին։

Եթե լրացումները հաստատվեն, Ռահմոնը կարող է իր թեկնածությունն առաջադրել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը