Աշխարհ

23.01.2016 11:41


ԱՄՆ–ը ռուսական 5 հյուպատոսություն է փակել

ԱՄՆ–ը ռուսական 5 հյուպատոսություն է փակել

ԱՄՆ–ը ռուսական 6 պատվավոր հյուպատոսություններից 5-ը փակել է։ «Интерфакс»-ը նշում է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Ուիլյամ Սթիվենսը հայտնել է՝ հյուպատոսությունների փակման մասին որոշումը կայացվել է ի պատասխան ամերիկյան դիվանագիտական գործունեությանը Ռուսաստանի միջամտության:

Դեսպանատան աշխատակիցը հավելել է, որ ամերիկյան կողմը հյուպատոսական աշխատանքին Ռուսաստանի իշխանությունների միջամտություն է համարում Մոսկվայում ԱՄՆ կենտրոնի, ինչպես նաև ողջ երկրի տարածքում 28 ամերիկյան անկյունների փակումը:

ՌԴ ԱԳՆ-ն պատվավոր հյուպատոսությունների փակումը որակել է Ռուսաստանի հետ կապերի սահմանափակման շարունակություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը