Աշխարհ

23.01.2016 12:06


Թուրքական նավահանգստում ռուս գործարարի թանկարժեք զբոսանավ է այրվել (տեսանյութ)

Թուրքական նավահանգստում ռուս գործարարի թանկարժեք զբոսանավ է այրվել (տեսանյութ)

Ռուս գործարարի պատկանող շքեղ զբոսանավ է այրվել թուրքական Ֆեթհիե հանգստավայրի նավահանգստում։ Այս մասին հայտնում է «The Daily Mail»-ը։

4 միլիոն ֆունտ սթեռլինգ (5,7 մլն դոլար) արժողությամբ 27 մետրանոց «Queen Anna» զբոսանավում հրդեհը բռնկվել է ուժգին անձրևի ժամանակ։ Վնասվել են նաև հարևանությամբ կայանված նավերը։

Հրդեհի հետևանքով տուժել է նավի կապիտան Վլադիմիր Լոպատան, ով հոսպիտալացվել է։

Հրդեհի պատճառները պարզվում են։

Զբոսանավը կառուցվել է 2009թ.։ Այն կարող է տեղավորել 8 VIP ուղևորի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը