Աշխարհ

25.01.2016 17:22


Ահաբեկչություն Քամիշլիում. վիրավորների թվում հայեր կան (տեսանյութ)

Ահաբեկչություն Քամիշլիում. վիրավորների թվում հայեր կան (տեսանյութ)

Սիրիայի Քամիշլի քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորվածների թվում հայեր կան։ Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը։

«Սթար» ճաշարանի մոտ 2 ուժգին պայթյունների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 3, վիրավորվել՝ 6 մարդ։ Վիրավորների թվում են նաև Մհեր Պողոսյանը և Հակոբ Միրզոյանը։

Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ահաբեկիչներն ականապատված հեծանիվ են պայթեցրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը