Աշխարհ

25.01.2016 22:14


Պուտին. «Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցները կընդլայնվեն» (տեսանյութ)

Պուտին. «Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցները կընդլայնվեն» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները կընդլայնվեն: Այս մասին տեղեկացնում է «gazeta.ru»–ն։

Պուտինը նման հայտարարությամբ է հանդես եկել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հավաքի ժամանակ:

«Մենք կընդլայնենք Թուրքիայի դեմ պատժամիջոցները շինարարության ոլորտում, որտեղ այժմ աշխատում է 300 թուրքական ընկերություն՝ 50 միլիարդ դոլարի պայմանագրերով»,-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ պատժամիջոցների ընդլայնման շնորհիվ Ռուսաստանում կարող է ստեղծվել ավելի քան 87 հազար աշխատատեղ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը