Քաղաքական

04.05.2019 18:14


Դուք երեխաներին միասեռականություն եք քարոզում, Լարա Ահարոնյանի գրքի շնորհանդեսը տապալվեց (տեսանյութ)

Դուք երեխաներին միասեռականություն եք քարոզում, Լարա Ահարոնյանի գրքի շնորհանդեսը տապալվեց (տեսանյութ)

ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Լարա Ահարոնյանը և նրա համախոհները 3-6 տարեկան երեխաների հետ հանդիպում են կազմակերպել «Բուկինիստ» գրախանութում:

Զրույցի թեման էր «Իմ մարմինն անձնական է»: Լարա Ահարոնյանը հույս ուներ, որ հանդիպումից հետո, ըստ էության, միասեռականություն քարոզող գիրքը կհայտնվի փոքրիկների գրասեղանին:

Գրքի շնորհանդեսը վերածվեց բավականին լուրջ քննարկման, ինչն անակնկալի էր բերել շնորհանդեսի կազմակերպիչներին: Մասնակիցները հայտարարեցին, որ թույլ չեն տա նման բովանդակության գրքի շնորհանդեսի կազմակերպում: Ներկաները «ամոթ, ամոթ» վանկարկելով, դուրս հրավիրեցին կազմակերպիչներին գրախանութից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝ newspress.am

Այս խորագրի վերջին նյութերը