Խմբագրական

Մարտ 15, 2011 21:10

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 3

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական սկզբունքները – 3

Վերլուծելով 2008–ի ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում ՀԱԿ առաջնորդի գործողությունները՝ կարելի է արձանագրել, որ Լևոն Տեր–Պետրոսյանը հիմա ավելի անկեղծ է իր հետևորդների հետ հարաբերվելիս, քան նախկինում, երբ «ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա» խոսքերն էր օգտագործում, որպեսզի զանգվածներն իրենց պաշտպանված զգային ու «դուխով» մտնեին պայքարի մեջ։

Իշխանության համար պայքարը և մարդու կյանքի գինը

Բոլոր նրանք, ովքեր դառնում են Լևոն Տեր–Պետրոսյանի գործիքը (իսկ Լևոնի գործիք են այն մարդիկ, ովքեր նրան վստահում ու հետևից են գնում), պետք է իմանան, որ իշխանության համար մղվող պայքարում իրենց կյանքը գնահատվում է 1 միլիոն դոլար, վիրավորվելը՝ 100 հազար դոլար։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանն իր իշխանության գալու և մարդկային կյանքի գնի հարաբերակցությունն այդպես է պատկերացնում։ Եթե այնպես ստացվի, որ «վոժդը» իշխանության գա, ապա պետությունը կա՛մ կտա այդ փողը, կա՛մ չի տա՝ հայտարարելով, որ գանձարանը դատարկ է և զոհերի հարազատներին վճարելու ժամանակը չէ։

Մեռնել հանուն Ղարաբաղը հանձնելու

Լևոնի իշխանության գալու համար պոտենցիալ զոհ դառնալու պատրաստակամություն ցուցաբերողները և երիտասարդ զոմբիները պետք է իմանան նաև, որ պայքարում են հանուն տերպետրոսյանական հետևյալ գաղափարի. «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Մեջբերումը Տեր–Պետրոսյանի՝ Հայաստանի զարգացման ու լավ ապրելու բանաձևն էր, որը նա ներկայացրեց 2010–ի հուլիսի 17-ին ՀՀՇ–ի վերջին համագումարում (տե՛ս http://blog.7or.am/archives/3872 )։ Այդպիսի բանաձևեր ՀՀ առաջին նախագահը բարձրաձայնել էր սկսած 1991–ից ու այդ գծից չի շեղվել երբեք։ Կրկնեմ՝ երբեք։ Ասել է թե՝ ՀԱԿ «ժողովրդավար» ղեկավարն այսօրվա սոցիալ–տնտեսական վատ վիճակի պատճառ է համարում ոչ թե գործող համակարգն ու այդ համակարգը գլխավորող պարագլուխներին, այլ Ղարաբաղի հարցի ու հայ–թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը։

Իսկ ի՞նչ է հասկանում Տեր–Պետրոսյանը «Ղարաբաղի հարցի լուծում» ասելով։ Ելնելով նրա հրապարակային խոսքից՝ Տեր–Պետրոսյանը նկատի ունի 1997–ին իր կողմից քարոզվող «փուլային» լուծման տարբերակը, որի շրջանակներում ոչ միայն հանձնվելու էին ազատագրված տարածքները, այլ նույնիսկ նախկին ԼՂԻՄ–ը, առանց որևէ կարգավիճակի ճշգրտման, «դե յուրե» մնալու էր Ադրբեջանի կազմում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումն էլ, ըստ Տեր–Պետրոսյանի, Հայոց ցեղասպանության հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելն ու այն Սփյուռքին թողնելն է, ինչը փաստացի նշանակում է մոռացության տալ հարցը և թուրքերի հետ գնալ նվաստացուցիչ քիրվայության՝ փոխարենը ոչինչ չստանալով, ինչում համոզվեցին շատերը՝ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային» դիվանագիտության ընթացքին հետևելով։

Բա եթե, ըստ ՀԱԿ առաջնորդի, Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը, ապա ինչու՞ է նա այժմ պահանջում ինչ որ պաշտոնյաների հրաժարական, առաջարկում օրենսդրական փոփոխություններ, հանրային կյանքի այս կամ այն ոլորտի բարեփոխման ծրագրեր և այլն։ Միևնույն է լավ բան չի սպասվում, քանի դեռ պատերազմի հաղթանակները չենք վերածել պարտության։ Սա՛ է Տեր–Պետրոսյանի հիմնական գաղափարախոսությունը և ողբերգականն այն է, որ ահագին մարդ գնում է այս կոդի ետևից։ Ուրեմն որքան ծանր է մարդկանց վիճակը, որ շատ չեն խորանում նման կարևորագույն հարցերի մեջ և կանգնում են Պետրոս Գետադարձի գաղափարական հետևորդի կողքը։

Տերպետրոսյանական օխլոկրատիա

Տեր–Պետրոսյանը 2008–ին հայտարարում էր, թե օգտագործեք ինձ որպես գործիք այս իշխանություններից ազատվելու համար, իսկ այժմ բացահայտորեն գործիքի է վերածում իր հանրահավաքին եկած մարդկանց ու նրանցից «ժողովրդավարական» ձևով համաձայնություն է ստանում վարվելու այնպես, ինչպես կամենա։

Արձանագրենք, որ այս տարվա մարտի 1–ի հանրահավաքում Տեր–Պետրոսյանի կազմակերպած «քվեարկությունը» օխլոկրատիայի (ամբոխավարության) ու դեմագոգիայի դասական օրինակ էր, որի միջոցով գեղամյանություն անելու «դաբրոն» վերցվեց հավաքվածներից և, ըստ այդմ, հանրահավաքի բոլոր մասնակիցները դարձան Սերժ Սարգսյանի միջնորդավորված հաճախորդները՝ անկախ այն հանգամանքից ցանկանու՞մ էին արդյոք հայտնվել այդ կարգավիճակում, թե՞ ոչ։

Համաձայնե՛ք, որ 15 կետանոց պահանջ կարդալն ու էմոցիոնալ ֆոն ունեցող հանրահավաքի մասնակիցներից բացարձակ մեծամասնությամբ «այո» ստանալը, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարդկանց հիմարի ու գործիքի տեղ դնել։ Բայց դա ոչ թե Տեր–Պետրոսյանի, այլ այդ մարդկա՛նց խնդիրն է, ովքեր պատրաստ են թույլ տալ, որպեսզի իրենց գլխաքանակն առևտրի առարկա դարձնելով ու «այո» կորզելով՝ նորաթուխ Գեղամյանն իր անձնական բարեկեցությունն ապահովի, և ընդդամենն իր գինը բարձրացնի «Եղիազարի» հետ հարաբերվելիս։

Ես հասկանում եմ, որ շատերը հանրահավաքի էին գնացել ոչ թե այն պատճառով, որ ընդունում են Տեր–Պետրոսյանին, այլ որ տվյալ պահին իրենց բողոքն արտահայտելու այլ ձև չեն գտնում։ Նրանց մեղադրել չի կարելի։

Պարզ է, որ մարդկանցից շատերը մասնակցում են տերպետրոսյանական ներկայացմանը, քանի որ չեն ընդունում Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ու զզված են վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսակործան մոտեցումներից։ Բայց նույն այդ մարդիկ պետք է գիտենան, որ մանրադրամի են վերածվում Տեր–Պետրոսյանի ձեռքում, ում ընդհանրապես չեն հետաքրքրում իրենց խնդիրները։ Պետք է ուրեմն արժանապատվություն ու ազատ մտածողություն ունենալ և չթողնել, որպեսզի օխլոկրատն իրենց մանիպուլյացիայի ենթարկի։ Սա՛ է ասածս։

Համայնավարներին ու պրոֆեսիոնալ դեմագոգներին հատուկ ոճով փողոցային քվեարկություններ կազմակերպելով՝ Տեր–Պետրոսյանը միտինգավորներին ներքաշում է իր կուլիսային գործարքների տիրույթ, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա հայտարարելու, թե ես ժողովրդի թույլտվությամբ եմ, ասենք, համաձայնության եկել Ս. Սարգսյանի հետ։ Իսկ եթե մարդիկ ինքնաբուխ գնան կտրուկ գործողությունների, ապա օխլոկրատը պահվածքի երկու տարբերակ կընտրի. կհաղթի հեղափոխությունը՝ լավ, չի հաղթի՝ իրեն կպահի այնպես ինչպես այժմ՝ տարանջատվելով իրադարձություններից ու խուսափելով պատասխանատվությունից։

Այս ամենը շատ ակնհայտ է և բոլոր նրանք, ովքեր մեծ պաթոսով նշում են, թե Տեր–Պետրոսյանը հզոր քայլ արեց երբ հանրահավաքում հայտարարեց, թե այսօրվանից Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքները ընթացիկ քաղաքական ակցիաներից վերածվում են հասարակության ինքնակառավարման յուրատեսակ ֆորումի՝ օժտված որոշումներ կայացնելու եւ դրանք գործադրելու լիակատար իրավասությամբ՝ ցույց են տալիս իրենց «Լևոնի վկա» լինելը կամ էլ լծվել են «Լևոնը միակ ընդդիմությունն է» իշխանահաճո քարոզչության իրականացման գործին։

Ի դեպ, պատահական չէ, որ լևոնական՝ «հասարակության ինքնակառավարման ֆորումի» դեմագոգիկ գաղափարը գովերգվում է այն «ընդդիմադիր» թերթերով ու կայքերով, որոնք ենթարկվում են Բաղրամյան 26–ի երիտթևին, բայց իրենց քարոզչական գործողությունների «լեգիտիմությունն» ապահովելու նպատակով «Լևոն–Լևոն» են խաղում, մանավանդ որ պատվիրատուն կողմ է դրան և, ի դեմս Տեր–Պետրոսյանի, տեսնում է իր իշխանության կայունության երաշխիքի գործիքին (Շահնազարյան Դավիթին հարցրեք՝ կասի)։

Նման երևույթներն ու քաղաքական գործիչներն են պատճառը, որ շատ հաճախ մարդիկ քաղաքականությունը համարում են անբարոյականություն, բայց պետք է իմանալ, որ քաղաքականությունն անբարոյական զբաղմունք են դարձնում միայն անբարոյական արժեհամակարգ ունեցող մարդիկ։ Տեր–Պետրոսյանն այդ առումով բարոյականության հետ խնդիրներ ունի։ Մարդ, ով իշխանության է եկել Ղարաբաղյան շարժման ալիքի վրա՝ պարզապես իրավունք չունի հայտարարել, թե քանի Ղարաբաղի հարցը չի լուծվել (փաստացի՝ միակողմանի զիջվել)՝ Սերգո ջանը լավ չի ապրի։ Բայց ինչ բարոյականություն պահանջես մեկից, ով իր նախագահության տարիներին չէր վախենում հայտարարել, որ Քրիստոսն էլ էր բարոյականություն քարոզում, բայց մարդիկ նրան խաչեցին՝ ուստի ...

Արժանապատվության ու բարոյականության մասով շատ չի մտահոգվում նաև Սերժ Սարգսյանը։ Նայեք, թե ովքեր են այժմ «ֆուտբոլասերի» յուրայինները և ում դեմ է նա պայքարում, ու ամեն ինչ պարզ կդառնա։ Այդ առումով Սարգսյանն ու Տեր–Պետրոսյանը միմյանց արժանի «հակառակորդներ» են։

Դատելով Սերժ Սարգսյանի ՀԱԿ–ին ուղղված գովեստի խոսքերից՝ Տեր–Պետրոսյանի «հաճախորդացման» գործընթացն ամբողջ թափով առաջ է գնում, և Արթուր Բաղդասարյանի 2008թ. մարտի 1–ից մեկ օր առաջ արածն այս ամենի ֆոնին կարող է դպրոցական չարաճճիություն համարվել։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Նիկոլը ճիշտ չէ, իսկ Սերժ Սարգսյանը սխալվեց

Ապրիլ 23, 2019 11:45 Նիկոլը ճիշտ էր 2018թ. ապրիլի 23–ին, բայց սխալվեց վարչապետ դառնալուց հետո:
Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Փաշինյանը կրկին խոսեց ձևի ու լռեց բովանդակության մասին

Մարտ 12, 2019 18:40 Նա պառակտել է Հայաստանի հանրությանը, բայց պատրաստ է խաղաղություն քարոզել հարևան երկրում ու քիրվայություն անել ադրբեջանցիների հետ:
Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Լևոն Տեր-Պետրոսյանի սպասելի նյարդայնացումը

Մարտ 01, 2019 16:50 Իրականությունն այն է, որ «Մարտի 1»-ը հնարավոր դարձավ ատելության մթնոլորտի արդյունքում:
Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Չդառնալ «Մարտի 1»-ի վարչապետ

Փետրվարի 22, 2019 10:10 96-ի կեղծիքների ու բռնության հետևանք էին 98-ի իշխանափոխությունը, 1999-ի հոկտեմբերի 27-ը ու 2008–ի մարտի 1-ը:
«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

«Մեղավորության կանխավարկածը». Փաշինյանը արմենբաշիական համակարգ է ուզում կառուցել (տեսանյութ)

Փետրվարի 13, 2019 20:53 Դե արի ու այսքանից հետո քննադատիր նրանց, ովքեր Փաշինյանի՝ իշխանության գալու մեջ դրսի ուժերի դավադրություն են տեսնում:
Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Կենտրոնական բանկի «մեսիջը» կառավարությանն ու հպարտ քաղաքացիներին

Փետրվարի 05, 2019 13:05 Որքան էլ ԱՎԾ–ն ուշացրեց տարեկան մակրոցուցանիշների ամփոփումը, միևնույն է, վերջում թվերը հեղափոխական չստացվեցին։
Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փաշինյանը՝ Սորոսի ու Բոլթոնի արանքում

Փետրվարի 04, 2019 19:00 Բոլթոնի պլանով նախատեսվում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ մինչ այդ պատրաստելով հասարակությանը «խաղաղությանը»:
Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փաշինյանը մերժո՞ւմ է Բոլթոնի պլանը

Փետրվարի 02, 2019 11:35 Ինչո՞ւ Փաշինյանը մտավ Բոլթոնի պլան և ինչո՞ւ է այժմ փախչում դրանից։
Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Ռ. Քոչարյան, Ս. Բաբայան, Վ. Մանուկյան, Ս. Սարգսյան, Վ. Սարգսյան. տարբեր ճակատագրեր, բայց մեկ ընդհանուր ուղի

Հունվար 28, 2019 16:34 Հիմա կրկին, ինչպես 1998–ին, Հայաստանի ու Արցախի գլխին մութ ամպեր են կուտակվում։
Մեծ խաղի փոքրիկ դետալները

Մեծ խաղի փոքրիկ դետալները

Հունվար 24, 2019 11:55 Գալի՞ս է Փաշինյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» գրելու ժամանակը։
Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Ինչպես է Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում խաղաղությանը

Հունվար 17, 2019 12:20 Փաշինյանը չունի Արցախի խնդրի լուծման հարցում որոշումներ կայացնելու մանդատ, լեգիտիմություն ու անհրաժեշտ պաշար:
Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Փաշինյանը գոհ է գրքերի վաճառքից. ինչո՞ւ են հայերը սկսել շատ կարդալ (տեսանյութ)

Հունվար 09, 2019 14:15 Փաստորեն, եթե Քոչարյանի գրքի վաճառքը սկսվի Հայաստանում, ապա Փաշինյանը կարող է է՛լ ավելի մեծ ռեկորդների մասին խոսել:
Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Թումանյանի «մեսիջը» հայ ժողովրդին

Հունվար 03, 2019 09:55 Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են: Բեմի վրա խաղացողները շնորհքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:
2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

2018-ը՝ մերժման, իսկ 2019-ը ՝ ԽԵԼՔԻ տարի

Դեկտեմբեր 31, 2018 21:22 Մեզ մոտ ոչ թե նոր Հայաստանի նոր իշխանություն է ձևավորվել, այլ հին Հայաստանի վերջին իշխանությունը:
Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Փաշինյանի և Ալիևի ասիմետրիկ վարքագիծը. վտանգավոր խաղ է սկսված

Դեկտեմբեր 26, 2018 16:00 Բոլթոնի պլանի կյանքի կոչումն է, որ ոգևորել է Ադրբեջանին ու, ամենայն հավանականությամբ, այդ պլանը դիմադրության չի հանդիպել Հայաստանում:
Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Դեկտեմբեր 06, 2018 14:15 Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը»:
Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Փաշինյանի (տեսանյութ)

Նոյեմբեր 27, 2018 14:40 «Նիկոլը Ճիշտ էր, ես սխալվեցի» սարգսյանական ձևակերպումն այլ իմաստ է ստանում:
Ո՞վ կհաղթի ընտրություններում

Ո՞վ կհաղթի ընտրություններում

Նոյեմբեր 22, 2018 17:00 Տիգրան Մուկուչյանը, դեմքի անմեղ հայացքով ու իր բարի աչուկները ճպճպացնելով, մեզ կհաղորդի թվերը այնպես, ինչպես հաղորդում էր նախորդ ընտրությունների ժամանակ:
Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Օլիգարխիայի երկաթյա կանոնը «Քաղաքացիական պայմանագրում»

Նոյեմբեր 16, 2018 11:38 ՀՀԿ-ն ու դրա լիդերը ցանկության դեպքում անգամ չէին կարող այնպիսի մոդել ստեղծել, ինչպիսին որ ստեղծում է Նիկոլ Փաշինյանը:
Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Ամբոխի և իշխանության հարաբերությունները. Փաշինյանը կգնա՞ Ռոբեսպիերի ճանապարհով

Նոյեմբեր 09, 2018 15:28 Ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հակառակորդը: