16.05.2024 ● 15:07
16.05.2024 ● 14:56
16.05.2024 ● 14:52
16.05.2024 ● 11:34
16.05.2024 ● 10:52
16.05.2024 ● 10:42
16.05.2024 ● 09:44
16.05.2024 ● 09:08
16.05.2024 ● 08:57
16.05.2024 ● 08:47
16.05.2024 ● 06:53
15.05.2024 ● 22:25
15.05.2024 ● 21:34
● Լրահոս
Իռլանդիա-Հայաստան` 2:1
12.10.2011 ● 00:38
Քիչ առաջ ավարտվեց «Եվրո»-2012-ի ընտրական փուլի Հայաստանի և Իռլանդիայի ազգային հավաքականների հանդիպումը: Մեր ընտրանին լարված պայքարում զիջեց տանտերերին 1:2 հաշվով: Խաղի ելքի վրա էական ազդեցություն ունեցավ 27-րդ րոպեին մրցավարի կողմից մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ցույց տրված վիճելի կարմիր քարտը:
Անհրաժեշտ պարզաբանում
11.10.2011 ● 18:15
Անհրաժեշտ պարզաբանում
Քեթրին Էշթոնը Տիմոշենկոյի նկատմամբ դատական վճիռը անարդար է որակել
11.10.2011 ● 17:34
Ըստ Էշթոնի՝ դատարանը չի համապատասխանել անկախ և արդար դատական հետաքննություն իրականացնելու միջազգային չափորոշիչներին։ Տիմոշենկոյի գործը նա անվանել է քաղաքական շարժառիթներով պայմանավորված։ Ինչպես նշվել է հայտարարության մեջ, Տիմոշենկոյի նկատմամբ վճիռը խիստ բացասաբար կանդրադառնա ԵՄ–Ուկրաինա հարաբերությունների վրա։
Ադրբեջանցիների հերթական ապատեղեկատվությունը
11.10.2011 ● 17:27
Ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է՝ Ադրբեջանի պաշտպանության անխարարությունը տեղեկատվություն է տարածել, թե հայ–ադրբեջանական շփման գծում փոխհրաձգության հետևանքով զոհվել է 2011թ. բանակ զորակոչված Մարդալիև Մահմուդ Ուսադինօղլուն։
Ռաֆայել Մեհրաբյանն ազատվել է ՀՀ բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
11.10.2011 ● 17:04
Որոշվեց` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատել Ռաֆայել Մեհրաբյանին և նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանին, իսկ երկրորդ մարզիչ՝ Ֆեդյա Ալեքսանյանին:
Ադրբեջանի ԱԳՆ. «ԵՄ–ը պետք է վերջ դնի երկիմաստ հայտարարություններին»
11.10.2011 ● 16:48
Մենք նաև մեծ կարևորություն ենք տալիս մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրներին և պատրաստ ենք այդ ուղղությամբ երկկողմանի բաց բանակցությունների։ Սակայն ավելի լավ կլիներ, եթե Եվրամիությունն ուշադիր լիներ Ադրբեջանի նկատմամբ այդ խնդիրների վերաբերյալ իր հայտարարությունների մեջ և վերջ տար երկկողմանի հայտարարություններին»,–նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Սիրիայի ընդդիմությունը հրաժարվում է բանակցել Ասադի հետ
11.10.2011 ● 16:38
Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար.«Ո՛չ մի բանակցություն Բաշար Ասադի հետ, ո՛չ մի համաձայնություն բռնատիրական վարչակարգի հետ»
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց Իսպաներենի օրը
11.10.2011 ● 16:34
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում նշվեց Իսպաներենի օրը
Նախարարի հանձնարարականը գրոշի արժեք չունի՞
11.10.2011 ● 16:31
Նախարարի հանձնարարականը գրոշի արժեք չունի՞
Սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է
11.10.2011 ● 15:55
Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի գոտում հայտնաբերված դիակի ինքնությունը պարզվել է: ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ փրկարարները հողաշերտի տակից դուրս են բերել անհետ կորածների ցուցակում նշվող Լճկաձոր գյուղի բնակիչ, 1939 թ. ծնված Նորիկ Միրզոյանի դին:
Դավիթ Հարությունյան. «Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց պատրաստ չենք խնդրելու»
11.10.2011 ● 15:53
ՀԱԿ–ի հետ բանակցելու համար ստեղծված կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն ասել է, որ երկխոսությունը շարունակելու հնարավորություն կստեղծվի, երբ ՀԱԿ-ը ողջամիտ գնահատական կտա իրավիճակին և պատրաստ կլինի երկխոսել:
Յուլյա Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
11.10.2011 ● 15:24
Կիևի Պեչերյան շրջանային դատարանը հրապարակել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ դատավճիռը։ Նրան դատապարտել են լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է «5 կանալ» ուկրաինական հեռուստաալիքը։
Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային հանձնաժողովի լիիրավ անդամ
11.10.2011 ● 15:24
Հայաստանը դարձել է Օպտիկայի միջազգային հանձնաժողովի լիիրավ անդամ
ՀԿ–ները բանակում առակա իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ
11.10.2011 ● 15:23
«Համարում ենք, որ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը պատշաճ չի ընկալում բանակում տիրող իրավիճակն անհապաղ բարեփոխելու օրախնդիրը եւ չի զգում դրանում իր անմիջական պատասխանատվությունը: Նրանից արմատական բարեփոխումներ ակնկալել, փաստորեն, անիմաստ է, ուստի պահանջում ենք անհապաղ հրաժարականը իր զբաղեցրած պաշտոնից»։
Զարուհի Փոստանջյան. «ԵԽԽՎ–ում մենք արդյունքներ չունենք»
11.10.2011 ● 15:15
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ–ում նշել է՝ մեզանից է կախված, թե ինչպիսի փաստաթուղթ կընդունվի ԵԽԽՎ-ում:
Դավիթ Հարությունյան. «ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից վերածվում շահերի կազմակերպության»
11.10.2011 ● 14:52
Այսօր ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսի ժանանակ, որը տեղի է ունեցել խորհրդարանում, Վեհաժողովի Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե այն դադարել է արժեքների կազմակերպություն լինելուց և ավելի ու ավելի է վերածվում շահերի կազմակերպության:
Դավիթ Հակոբյան. «Թռչկոտելու եմ՝ ինչպես նախագահն էր թռչկոտում»
11.10.2011 ● 14:02
Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը պատասխանելով «7օր»–ի հարցին՝ ի՞նչ է կարծում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կհաղթի՞ իր սիրելի բառով ասած վիկինգներին՝ ասել է...
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ. «ԵԱՀԿ ՄԽ–ն հնարավորություն է ստեղծում ԼՂ հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար»
11.10.2011 ● 13:49
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն են ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արհեստականորեն ձգձգելու համար։ Այս մասին, ինչպես հայտնում է «1news.az»–ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ անվտանգության կառավարման երկրորդ քարտուղար Էլչին Գուսեյնլին։