04.05.2024 ● 15:42
04.05.2024 ● 15:38
04.05.2024 ● 15:28
04.05.2024 ● 14:05
04.05.2024 ● 13:55
04.05.2024 ● 12:45
04.05.2024 ● 12:19
04.05.2024 ● 11:13
04.05.2024 ● 11:07
04.05.2024 ● 11:00
04.05.2024 ● 10:16
04.05.2024 ● 09:48
04.05.2024 ● 08:12
03.05.2024 ● 17:11
● Լրահոս
Արա Սադոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
15.02.2012 ● 14:43
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նոր ղեկավար Արա Սադոյանին։ Նա ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Սադոյանի եղբայրն է:
Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ վարժանքների կազմակերպման հարցեր
15.02.2012 ● 14:32
Փետրվարի 14-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նաիրա Զոհրաբյան. «Մեծամասնական ընտրակարգով ընտրակեղծարարության մեխանիզմները շատ ավելի ճկուն են»
15.02.2012 ● 14:32
100% համամասնական ընտրակարգին անցնելու խորհրդարանական լսումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ կայացած ժողովրդավարական իրական կառույցներ ունեցող որևէ երկրում նման հարց երբևէ չէր ծագի, եվրոպական կառույցներն էլ չեն հասկանում հարցի փիլիսոփայությունը, քանի որ, ի վերջո, ցանկացած ընտրակարգով կարելի է անցկացնել արդար ընտրություններ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 41–րդ տեղում է
15.02.2012 ● 14:22
Այսօր «ՖԻՖԱ»-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Նախորդ ամիսների համեմատ՝ Հայաստանի հավաքականը բարձրացել է 4 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը:
Արամ Մանուկյանը ՀՀ երեք կուսակցությունների՝ ԵԺԿ–ին անդամագրվելու մասին
15.02.2012 ● 14:17
–ՀՀ կուսակցությունները դիտորդ անդամներ են, որոնք քվեարկության որևէ իրավունք չունեն,–ընդգծել է ՀՀՇ վարչության նախագահը։
Երվանդ Բոզոյան. «...քաղաքական ուժերի մոտ ձևավորված կոնսենսուսը կպահպանվի բուն ընտրությունների ժամանակ»
15.02.2012 ● 14:17
«Քանի որ մենք բոլորս հռչակում ենք, որ չենք ուզում ցնցումների բերել երկիրը, հատկապես 2008–ից հետո, երկիրը և հասարակությունն իրավունք ունեն պահանջել երկու կողմից էլ գնալ կոմպրոմիսի՝ 41 մեծամասնականը կրճատվի առնվազն երկու անգամ, և սա կլինի այն տարբերակը, որ կողմերից ոչ մեկն իրեն պարտված չի զգա»։
Մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ նոր ծրագիրը
15.02.2012 ● 14:11
ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրին փոխարինելու եկած «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» (ՁԶՇՄ) հնգամյա ծրագրի մեկնարկը պաշտոնապես տրվեց այսօր:
Քաղաքացին դիմել է ՄԻՊ գրասենյակ. զորամասում նրա որդուն սպայական անձնակազմը պարբերաբար ծեծում է
15.02.2012 ● 14:09
Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ քաղաքացին զանգահարել է ՄԻՊ գրասենյակ և հայտնել, որ Արցախի զորամասերից մեկում ծառայող իր որդին պարբերաբար ծեծի է ենթարկվում սպայական անձնակազմի կողմից:
ՀՀՇ վարչության նախագահ. «Իշխանությունը սուտասան է»
15.02.2012 ● 13:37
Նա համոզված է, որ ընտրություններում իշխանության հաղթանակի միջոցը ընտրացուցակներն են, որոնք այդպես էլ չեն համարձակվում հրապարակել։ Ըստ Ա. Մանուկյանի՝ ընտրությունների արդյունքի վրա մեծ դեր են խաղացել նաև ընտրակաշառքների համատարած բաժանումը։
Բողոքի գործողություն «Ինգո Արմենիա» գործակալությանն գլխավոր գրասենյակի դիմաց
15.02.2012 ● 13:03
Այսօր՝ փետրվարի 15-ին՝ ժամը 14:00-ին, «Ինգո Արմենիա» ապահովագրական գործակալությանն գլխավոր գրասենյակի դիմաց տեղի կունենա մի խումբ բողոքավոր ԱՊՊԱ գործակալների բողոքի գործողություն:
Ա. Մանուկյան. «Ս. Սարգսյանին միջազգային աջակցությունը մեզ համար տարածաշրջանային կորուստների է բերելու»
15.02.2012 ● 12:55
–ԱՄՆ դեսպանն աջակցում է Սերժ Սարգսյանին՝ փոխարենը ստանալով տարածաշրջանային զիջումներ ի վնաս Հայաստանի։
Հայաստանից մեկնողների թիվը շարունակում է աճել
15.02.2012 ● 12:50
Ըստ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների՝ 2012թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ օդային ճանապարհով Հայաստանից մեկնած ուղևորների թիվն ավելացել է:
Լյովա Խաչատրյան. «Մեզանում մեծամասնական ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի»
15.02.2012 ● 12:47
«Մեզանում մեծամասնական ընտրապայքարը վերածվել է ձեռնամարտի, և բոլոր այն բացասական երևույթները, որով ուղեկցվում են ընտրությունները, անմիջական կապված են մեծամասնական ընտրակարգի հետ։ Դա բերում է թշնամանքի հարևանների, բարեկամների և գերդաստանների միջև»։
Լևոն Զուրաբյան. «Երկիրը սպասում է արմատական լուծումների»
15.02.2012 ● 12:42
«Մեծամասնական ընտրակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի այս առանցքային օրրանը»։
Արմեն Մարտիրոսյան. «Վարչապետն ուղղորդում է, թե ինչպես կարող են գործարարները մտնել խորհրդարան մեծամասնականով»
15.02.2012 ● 12:31
Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ անդամ Տիգրան Սարգսյանը նշել է, թե ՀՀԿ–ի համամասնական ցուցակում գործարարներ չեն լին, բայց մեծամասնականում չեն կարող արգելել։
–Փաստորեն նա ուղղորդում է, թե ինչպես կարող են գործարարները մտնել խորհրդարան։ Եթե ձեր ասածը ազնիվ է և ուզում եք տարանջատել գործարարությունն ու քաղաքականությունը, ապա միացեք ՀՀ քաղաքական գրեթե ամբողջ դաշտի առաջարկին և վերացրեք մեծամասնական ընտրակարգը
Դավիթ Հարությունյան. «Ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները չեն փոխում»
15.02.2012 ● 12:08
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը 100% համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նշել է, որ ոչ միայն ընտրություններից անմիջապես առաջ խաղի կանոնները չեն փոխում, այլ նաև մի շարք հիմնավոր պատճառներ էլ կան այժմ նման ընտրակարգի չանցնելու համար։
Ռուբեն Հակոբյան. «Պարզվեց՝ մեր առաջարկը սահմանադրական է»
15.02.2012 ● 11:55
«Այս պահին մենք տեսնում ենք, որ բարոյական ու քաղաքական կամք այս ուղղությամբ չի ցուցաբերվում։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ երկու տարի շարունակ այլընտրանքային օրենսգիրք առաջարկեցինք, սակայն դրա վրա աչք փակեցին։ Աչք է փակվում նաև մեծամասնականի կեղծիքների վրա»։
Խորհրդարանում կոնսենսուս մինուս մեկը դարձավ երկու և երեք
15.02.2012 ● 11:50
100%–անոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, երբ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե այս հարցում հայաստանյան քաղաքական ուժերը միակարծիք են, դեմ է միայն ՀՀԿ–ն, և, փաստորեն, ձևավորվել է կոնսենսուս մինուս մեկ, լսումներին հրավիրված ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը տեղից բղավել է՝ մինուս երկո՛ւ։