19.04.2024 ● 18:55
19.04.2024 ● 18:30
19.04.2024 ● 16:40
19.04.2024 ● 15:05
19.04.2024 ● 14:47
19.04.2024 ● 14:42
19.04.2024 ● 14:35
19.04.2024 ● 14:19
19.04.2024 ● 11:03
19.04.2024 ● 09:46
19.04.2024 ● 09:41
19.04.2024 ● 09:27
19.04.2024 ● 09:06
19.04.2024 ● 08:56
● Լրահոս
ՀԱԿ ներկայացուցիչ. «Մենք փորձեցինք երկխոսության եզր գտնել, բայց իշխանությունը մեզ քցեց»
01.02.2012 ● 13:22
–Մենք այսօր պոտենցիալ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք։ Այս պարագայում պետք է գտնվի երկխոսության եզր։ Իհարկե, մենք փորձեցինք երկխոսության գնալ, բայց իշխանությունը ժամանակ շահեց ու քցեց։ Եթե ընտրությունները կեղծվեն, ժողովուրդը դուրս է գալիս փողոց, և մինչև խնդիրը վերջնականապես չլուծվի, փողոցից տուն չի գնալու։
Ո՞վ իրավունք ունի դառնալ պատգամավոր
01.02.2012 ● 13:18
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին հինգ տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Նշանակվել են ՄԻՊ տեղակալներ
01.02.2012 ● 13:06
Փետրվարի 1-ից Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով Պաշտպանի առաջին տեղակալ է նշանակվել Աշոտ Վահանյանը։ Մեկ այլ հրամանով Պաշտպանի տեղակալ է նշանակվել Գենյա Պետրոսյանը։
Վարդան Բոստանջյան. «ԲՀԿ–ն իր ծրագրային դրույթում ուներ համամասնական ընտրակարգի անցնելու մասին կետ»
01.02.2012 ● 12:46
Այն ժամանակ, երբ մշակվում էր ընտրական նոր օրենսգիրքը, անկախ նրանից, որ մեր ծրագրային դրույթում դա կա, համամասնական ընտրակարգի անցնելու հարցը հնչեղություն չուներ, դրա համար էլ մենք դա թողեցինք ավելի ուշ ժամանակների համար։ Իսկ հիմա այն լայն հնչեղություն է ստացել, և ես խնդիր չեմ տեսնում, դա մենք պետք է քննարկենք, քննարկման արդյուքնում նկատենք, որ այս հարաբերակցության փոփոխությունը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ
Ձյան մաքրման աշխատանքների համար օգտագործվել է 146,3 տ տեխնիկական աղ և 345 խմ ավազ
01.02.2012 ● 12:24
Մայրաքաղաքում նախորդ օրվանից տեղացող ձյան հետևանքները վերացնելու նպատակով հունվարի 31-ի երեկոյան ժամերից սկսած և անցած գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի փողոցներում անխափան երթևեկությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու ուղղությամբ:
Մանեն ու Նարեկը 2011թ. նորածիններին ամենահաճախ տրվող անուններն են
01.02.2012 ● 12:18
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին տվյալներով՝ 2011թ. նորածիններին ամենահաճախ տրվող անուններն են Մանեն ու Նարեկը։ Մանե են կոչել 839 աղջկա, իսկ Նարեկ՝ 1194 տղայի։
Վարդան Բոստանջյան. «Չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ հանդես չգա հետևողականությամբ՝ արդար, ազատ ընտրություններ անցկացնելու համար»
01.02.2012 ● 12:15
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը վերջերս բոլոր ուժերին, նաև ԲՀԿ–ին կոչ էր արել մեկ միասնական ճակատ կազմել և միասնաբար բռնել ընտրակեղծարարի ձեռքը։
Հանրապետությունում 01.02.2012թ. դրությամբ որակավորման վկայական ունի 514 հաշվապահ
01.02.2012 ● 12:13
Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման այս տարվա առաջին քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 20 դիմորդներից քննությանը ներկայացել է 8 դիմորդ, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 4-ին:
Եղանակը հանրապետությունում
01.02.2012 ● 12:08
Հանրապետության տարածքում փետրվարի 1-ից 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ` մառախուղ: Փետրվարի 3-ին, 4-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 2-ից 4, իսկ փետրվարի 3-ից 4-ի գիշերները` ևս 7-9 աստիճանով:
Անհայտ ավտոմեքենայի վարորդը
01.02.2012 ● 12:05
Հունվարի 31-ին, ժամը 03.30-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տեղեկանքը Հայոց ցեղասպանության քրեականացումը Սահմանադրական խորհուրդ ուղարկելու վերաբերյալ
01.02.2012 ● 11:32
Ֆրանսիական օրենսդրության համաձայն, նախագահ Սարկոզին կարող էր Ազգային Ժողովի եւ Սենատի կողմից հաստատված օրինագիծը ստորագրեր եւ օրենքի վերածեր հունվարի 24-ից առ այսօր։ Սակայն, նախագահ Սարկոզին նախընտրել է սպասել մինչեւ իր իրավասության 15-օրյա ժամկետի ավարտը, ինչն էլ հնարավորություն է տվել, որ օրինագծի ընդդիմախոսները ակտիվանան եւ դիմեն Սահմանադրական խորհուրդ։
Հրայր Թովմասյանի առջև ՀՀԿ–ին անդամագրվելու պահանջ դրեցի՞ն արդեն
01.02.2012 ● 11:18
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Հրայր Թովմասյանը նոր էր նշանակվել արդարադատության նախարար, լրագրողների հետ իր առաջին հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե քաղաքական իշխանություններն իր առջև ՀՀԿ–ին անդամագրվելու պայման կամ պահանջ չեն դրել։
Բեռնատարը շրջվել է անասնագոմի վրա
01.02.2012 ● 11:14
Հունվարի 31-ին`ժամը 23.58-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. մակնիշը չպարզված ԱՆ 2449 ԱՆ պետհամարանիշի ծանր բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Վալենտին Չոբգան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Ալբերտ Սիմոնյանին պատկանող անասնագոմի վրա:
Արաբկիր վարչական շրջանն ամբողջությամբ ջրազրկվել է
01.02.2012 ● 11:10
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 1-ին մոտ ժամը 7.00-ին վթարվել է Արզնի 2-Երևան ջրատարը, որի պատճառով դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ի՞նչ նոր հոդված է ավելացել Բանգլադեշցի Համոյի գործին
01.02.2012 ● 10:56
–Խնդիրը գործի վերաորակման մասին է. մարմնական վնասվածքներ հասցնելու հոդված է ավելացել, այդ մեղադրանքն էլ է առաջդրվել։ Դա ուշ ստացվեց, որովհետև պետք էր սպասել եզրակացության արդյունքներին։ Այսինքն՝ մարմնական վնասվածքի եզրակացությունը եկել է, բնականաբար պետք է սպասեինք, թե ինչ կարգի մարմնական վնասված է, և ըստ այդմ մեղադրանք է առաջադրվել 112 հոդվածի առաջին մասով։
Հայաստանից կանանց համեմատությամբ կրկնակի ավելի տղամարդ է գնացել
01.02.2012 ● 10:47
ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից ստացված տվյալների համաձայն՝ ժամանումների և մեկնումների քանակակազմերում 2011թ. գերակշռել են ՀՀ քաղաքացիները, համապատասխանաբար՝ 53.4% և 54.7%, Վրաստանի քաղաքացիները՝15.6% և 15.2%, ՌԴ քաղաքացիները՝ 15.3% և 14.8%: Որոշակի մասնաբաժին են ունեցել նաև Իրանի քաղաքացիները, համապատասխանաբար՝ 7.2% և 7.0%:
Իտալիայի վարչապետը՝ «Տարվա եվրոպացի»
01.02.2012 ● 10:42
Ավելի վաղ այս տիտղոսին են արժանացել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Եվրոպական բանկի նախկին ղեկավար Ժան–Կլոդ Տրիշեն։
Սաստիկ ցրտեր Եվրոպայում. կան տասնյակ զոհեր
01.02.2012 ● 10:25
Ջերմաստիճանի կտրուկ անկումը մի շարք երկրների իշխանությունների հարկադրել է դիմել բանակի օգնությանը: Բացի այդ, մինչև շաբաթվա վերջը կբացվեն հատուկ փրկարարական տներ` որպես օգնություն ցրտերից տուժած մարդկանց: Շուրջ 30 մարդ է մահացել Ուկրաինայում (հիմնականում անօթևանները): Ցրտերի հետևանքով զոհեր կան նաև Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում և այլ եվրոպական երկրներում: