Աշխարհ

27.01.2016 10:10


Մոսկվային զարմացրել են միջսիրիական բանակցությունները բոյկոտելու մասին Անկարայի հայտարարությունները

Մոսկվային զարմացրել են միջսիրիական բանակցությունները բոյկոտելու մասին Անկարայի հայտարարությունները

Պաշտոնական Մոսկվային զարմացրել են միջսիրիական բանակցությունները բոյկոտելու մասին Անկարայի հայտարարությունները, երբ դրանց Թուրքիայի մասնակցության հարցը դիտարկված չէ։

«Չեմ հասկանում. Անկարան չի մասնակցում բանակցություններին, ինչպես Մոսկվան, Վաշինգտոնն ու Էր Ռիադը։ Դրա համար էլ դա նրան չի վերաբերում»,– ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքով՝ պատվիրակության կազմի համար պատասխանատու է Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ բանագնացը։

«Սրանք միջսիրիական բանակցություններ են, և նրանք ինքնուրույն պետք է որոշեն, թե ով պետք է մասնակցի՝ հաշվի առնելով, որ վերջնարդյունքում պատվիրակության կազմի համար պատասխանատվություն է կրելու Սթաֆֆան դե Միսթուրան, այլ ոչ թե Անկարան կամ ՌԴ–ն»,–նշել է Բոգդանովը։

Հիշեցնենք՝ Թուրքիան սպառնացել էր բոյկոտել սիրիական բանակցությունները, եթե դրանց հրավիրեն քրդական կուսակցության ներկայացուցիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը