Լրահոս

07.10.2010 10:28


Միշել Օբաման գլխավորում է ամենաազդեցիկ կանանց ցուցակը

Միշել Օբաման գլխավորում է ամենաազդեցիկ կանանց ցուցակը

Ըստ «Forbes» ամսագրի՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման առաջինն է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Հաշվի են առնվել նրա ակտիվ պայքարը հանուն ազգի առողջության և մասնակցությունը ԱՄՆ-ի քաղաքական կյանքին։

Երկրորդ տեղում է ԱՄՆ-ի «Kraft Foods» ընկերության ղեկավար Իրեն Ռոզենֆելդը, իսկ երրորդ տեղում՝ ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրահ Ուինֆրին։

Հնգյակում ընդգրկվել են նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Մինչ այս,  չորս տարի անընդմեջ Մերկելն էր գլխավորում աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը։

 

Այս խորագրի վերջին նյութերը