Լրահոս

28.04.2026 10:53


Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 28-30-ին և մայիսի1- 2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 28-ի և 29-ի գիշերը լենային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի և 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի՝ 5-7 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-2-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 28-29-ին, մայիսի 1- 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։

Այս խորագրի վերջին նյութերը