Լրահոս

26.11.2009 17:29


Արմեն Մազմանյան. « …եթե ես ասեմ, որ մեկին կտրորեմ, դուք առավոտյան «տրորոցը» կլսեք»

Արմեն Մազմանյան. « …եթե ես ասեմ, որ մեկին կտրորեմ, դուք առավոտյան «տրորոցը» կլսեք»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնի (Փոսի թատրոն) փոխտնօրեն Հերմինե Վահանյանն ասել էր, որ «Գոյ» թատրոնի հիմնադիր Արմեն Մազմանյանը եթերով ասել է, թե ճզմելու է իրենց, և հարցադրում էր արել, թե այդ ովքե՞ր են, որ ուզում են ճզմել իրենց։

 «7օր»-ի հետ զրույցում Արմեն Մազմանյանն ասել է, որ ինքը նման հայտարարություն չի արել, այլ ընդամենն ասել է, որ պետության ու ժողովրդի փողերն անիմաստ մսխողներին պետք  է դաշտից դուրս գցել։

-Փոսի թատրոնում տարին 18 ներկայացում են խաղում, ընդ որում՝ դրանցից 8-ը գրանցում են իմ թատերախմբի խաղացած Ռեյ Բրեդբերի «451 աստիճանն ըստ Ֆարենհեյթի»-ն ու դրա դիմաց ուտում են պետության ու ժողովրդի 30-40 մլն դրամը։ Ես երեկ դա եմ ասել, քանի որ այդ էքսպերիմենտալը մամլո ասուլիս է տվել ու ինձ մեղադրել մշակութային ցեղասպանության մեջ, որ իբր թե մի տաղանդավոր կոլեկտիվ, դերասանական խումբ են գցում փողոց, որ իմ թատրոնի աշխատավարձը տան։ Ես շատ լուրջ զբաղվել եմ և ուսամնասիրել, ու պարզել եմ, որ այնտեղ թատերախումբ չկա, մշտական խաղացանկ չկա, և դրանից վրդովված եմ. իրականում ձեր նմաններին պետք է ճզմել, տրորել, դաշտից դուրս գցել ու մի հատ էլ դատի տալ պետական ունեցվածքը մսխելու համար։ Ես իրենց վրա ժամանակ չունեմ ծախսելու։ Եթե ես ասեմ, որ մեկին կտրորեմ, դուք առավոտյան «տրորոցը» կլսեք։ Ես նման բաներ չեմ հայտարարել. ես նրանց չեմ էլ նկատում, որ զբաղվեմ նրանցով,-ասել է նա։

Մեզ հետ զրույցում Արմեն Մազմանյանը նաև ժխտել է այն փաստը, թե ինքը Փոսի թատրոնի գեղարվեստական խորհրդին համոզել է հավանության արժանացնել Արկադի Մանուկյանի գործը։

-Գեղարվեստական խորհրդի անդամները՝ թե՛ Արմեն Էլբակյանը, թե՛ Արա Երնջակյանը, թե՛ Ռուբեն Բաբայանը, այնքան կայացած մարդիկ են, որ ես ուզեմ էլ, չեմ կարող իրենց ուղղորդել, սո՛ւտ են ասել,-ավելացրել է «Գոյ» թատրոնի հիմանդիրը։

Նա հերքել է նաև այն տեղեկատվությունը, թե իր թատրոնից  4 դերասան գնացել ու մտել են Փոսի թատրոնի թատերախումբ։ Այնինչ Հերմինե Վահանյանը վստահեցնում էր, որ ընդամենը մեկ ամիս առաջ այդ դերասանները եկել ու իրենց մոտ են գրանցվել։ Նշենք, որ «7օր»-ը Փոսի թատրոնի ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանից փորձել է պարզել, թե քանի հաստիքով աշխատող դերասան ունի թատրոնը, բայց նա պատասխանել է, որ այս պահին չի կարող ասել, որովհետև փաստաթղթերն իր մոտ չեն։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը