Լրահոս

07.10.2010 13:39


ԱԺ–ում փոխնախագահ են ընտրում

ԱԺ–ում փոխնախագահ են ընտրում

Այս պահին խորհրդարանում տեղի է ունենում Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում ԲՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Բալասանյանի ընտրությունը։

Սամվել Բալասանյանը Ազգային ժողովի ամբիոնից շնորհակալություն է հայտնել ԲՀԿ-ին և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ներկայացնելով իր անցած ուղին՝ ասել է.

-Սա շատ մեծ վստահություն է կուսակցության կողմից նման բարձր քաղաքական պաշտոնին առաջադրելու համար։ Նաև այդ վստահությունն ինձ համար մեծ պատասխանատվություն է, որը կրելու եմ նախևառաջ ԲՀԿ-ի, քաղաքական կոալիցիայի, ինչպես նաև այն ծրագրերի դրույթների առաջ, որոնք հուշագրով ամրագրված են։

Քվեարկության պահին Ազգային ժողով է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով մոտեցել է Սամվել Բալասանյանին և խորհուրդ տվել, որ չանտեսի խորհրդարանում ներկայացված որևէ ուժի և օբյեկտիվ աշխատի թե՛ ընդդիմության և թե՛ կոալիցիայի հետ։

Գագիկ Ծառուկյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին և մեկնաբանելով, թե ինչո՞ւ Արևիկ Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց՝ ասել է.

-Մեր կուսակցությունում ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի, լիարժեք՝ հօգուտ մեր ծրագրերի, մեր աշխատանքի։ Արևիկ Պետրոսյանի աշխատանքի առումով ես բան չունեմ ասելու։ Նա շատ գրագետ, պատրաստված է։ Բայց կուսակցական աշխատանքներով, Հայաստանում ոչ մեկը չգիտեր, որ Արևիկ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ներկայացնում, որ նա պետք է համապատասխան կուսակցական նշանը դոշին կրեր և կուսակցության անունից որևէ ծրագրերի և մեր նախաձեռնությունների մասին խոսեր։

Քվեարկությունն ավարտվել է 13։30-ին, մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը