Լրահոս

27.11.2009 11:19


Ճանապարհատրանսպորտային պատահար

Նոյեմբերի 26-ին, Արագածոտնի մարզային ոստկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավ­տո­ճանապարհի 72-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Իվեկո» մակնիշի 19 ԼՍ 402 և «ԳԱԶել» մակնիշի 0832 Լ պետհամարանիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1950 թ. ծնված Համլետ Հարությունյանը եւ 1 ուղևոր եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1950 թ. Ժիրայր Կուբարյանը և 10 ուղևոր ստացել են  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Երևան, Գյումրի եւ Թալին քաղաքների հիվանդանոցներ:

Ըստ բժիշկների՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Այս խորագրի վերջին նյութերը