Լրահոս

27.11.2009 14:53


Հասարակական տրանսպորտի սակագները կբարձրանա՞ն

Հասարակական տրանսպորտի սակագները կբարձրանա՞ն

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ըստ սահմանված կարգի, կապված վառելիքի և այլ տեխնիկական միջոցների թանկացման հետ, հասարակական տրանսպորտի սակագները կարող են փոփոխվել։

-Տնտեսվարող սուբյեկտները կարող են մրցութային հանձնաժողովին հայտ ներկայացնել և հիմնավոր պատճառներ բերել, թե ինչու սակագինը պետք է փոփոխվի, և հանձնաժողավը, ուսումնասիրելով  պատճառաբանությունները, տալիս է համաձայնություն կամ մերժում է,-ասել է նա։

Այն հարցին, թե վերջերս տնտեսվարող սուբյեկտները տրանսպորտի սակագները թանկացնելու դիմում էին ներկայացրել, արդյոք հնարավո՞ր է, որ դրանք բարձրանան,  նա պատասխանել է, թե սակագինը դեռևս 100 դրամ է։

-Աշխատում ենք, որ հօգուտ ժողովրդի լինի, և սակագները չբարձրանան,-ասել է Կարեն Հակոբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը