Լրահոս

27.11.2009 14:36


Ո՞վ է որոշում հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագինը

Ո՞վ է որոշում հասարակական  տրանսպորտի ուղեվարձի սակագինը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանն ասել է, թե  ողջ աշխարհում հասարական տրանսպորտը վնասով է աշխատում, և պետությունը պետք է  այդ վնասները փոխհատուցի։

 -Խոսքը մկիկրոավտոբուսների մասին չէ, այլ ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի։  Ես չեմ կարող ասել, թե Հայաստանում միկրոավտոբուսները վնասո՞վ են աշխատում, թե՞ ոչ։ Եթե նրանք վնասով աշխատեին, մինչև այսօր չէին աշխատի,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե որքա՞ն է տնտեսվարող սուբյեկտների միջին եկամուտի չափը, նա պատասխանել է, թե իրենք տեսչական գործառույթներ չունեն  և տնտեսվարող սուբյեկտի  ներքին ֆինանսական խնդիրներին խառնվելու իրավունք չունեն։

«Հայաստանի սպառողների ասոցիացաիայի» նախագահ Արմեն Պողոսյանն էլ «7օր»-ին ասել է, թե տնտեսվարող սուբյեկտները մեկ օրում մոտավորապես 270 000 դոլարի հասույթ են ստանում, իսկ եկամուտները հնարավոր չի եղել հաշվարկել, որովհետև տեղեկատվությունը լիարժեք չի տրամադրվել։

Իսկ թե ինչպե՞ս է հաշվարկվել ուղեվարձի 100 դրամ սակագինը, Կարեն Հակոբյանը պատասխանել է , թե տնտեսվարող սուբյեկտն ինքն է որոշում սակագինը։

-Տնտեսվարող սուբյեկտները, օրենսդրության  762-րդ կարգի հմաձայն, մասնակցում  են մրցույթին և մրցութային հանձնաժողովին ներկայացնում ծրագրային փաթեթ, որին փակ ծրարով կցվում է ուղեվարձի սակագինը։ Շահելուց հետո, երբ որ ամփոփվում են արդյունքները, ծրարը բացվում է, և արձանգրությունը կազմելուց հետո ֆիքսվում է այն գումարը, որը նշված է այդ փակ ծրարում։ Եղել է, որ 50 դրամ է գրված եղել, հիմնականում 100 դրամ է գրվում։ Ինչ գումար ուզի, կարող է գրել՝ ինքն է որոշում։ Բայց այսքան ժամանակ 100 դրամի սահմանը դեռ չի անցել։ Մի անգամ էր, որ մի քիչ թանկացավ, հետո նորից վերադրաձավ նախկին սակագնին,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը