Լրահոս

27.11.2009 16:10


Կոչ՝ «Նվեր զինվորին» ակցիային մասնակցելու վերաբերյալ

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեզանում չկա մի ընտանիք, ով այս կամ այն կերպ մասնակցած չլինի մեր հայրենիքի պաշտպանությանը: Հենց մեզ է ընձեռնվել անկախ պետականություն եւ Հայոց բանակ ունենալու պատիվը, որի շարքերում այսօր ծառայում են մեր եղբայրերն ու զավակները, ընկերներն ու սիրելիները: 

Կոչ ենք անում բոլոր մայրերին, հայրերին, եղբայրներին, քույրերին, ընկերներին, գործարարներին իրենց հնարավորություններին ներածի չափով, աջակցել «Նվեր զինվորին» ակցիայի իրականացմանը, որով հավաքագրված դրամական միջոցներով նախատեսվում է առաջիկա Ամանորի կապակցությամբ պատրաստել եւ հանձնել ծանրոց-նվերներ ՀՀ զինված ուժերի սահմանամերձ զորամասերի ժամկետային զինծառայողներին: Ակցիան բարեգործական է եւ չի հետապնդում շահույթ:

Ապավինում ենք ձեր օգնությանը մեր զինվորներին հաճելի անակնկալ մատուցելու հարցում: Փոխանցումը կարելի է կատարել ցանկացած բանկից, աշխարհի ցանկացած կետից:

Բացված են հաշվեհամարներ «Արարատբանկում».

ՀՀ դրամով փոխանցումների համար' 1510007752300100

ԱՄՆ դոլարով փոխանցումների համար' 1510007752300101

Եվրոյով փոխանցումների համար' 1510007752300149

«Նվեր զինվորին» բարեգործական ակցիայի նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը