Աշխարհ

11.02.2016 11:00


Կուբայում տեղի կունենա Հռոմի պապի և պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումը (տեսանյութ)

Կուբայում տեղի կունենա Հռոմի պապի և պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումը (տեսանյութ)

Այսօր Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլը կմեկնի Կուբա, որտեղ փետրվարի 12–ին առաջին անգամ կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ։ «Վեստիի» փոխանցմամբ՝ մայրաքաղաք Հավանայի միջազգային օդանավակայանում հոգևոր հայրերը կշփվեն մոտ 3 ժամ։ Հանդիպումից հետ պոնտիֆիկոսն ու ռուս պատրիարքը կփոխանակվեն նվերներով։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ու պատրիարք Կիրիլի հանդիպման հիմնական թեման է լինելու քրիստոնյաների հետապնդումը Մերձավոր Արևելքում։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ ռուս պատրիարքը կլինի նաև Բրազիլիայում ու Պարագվայում։

Նշվում է, որ պատմական այս հանդիպման կազմակերպումը երկու եկեղեցիների օրակարգում է եղել շուրջ 20 տարի։ Ինչպես գրում է «Интерфакс»–ը, ինքը Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ կայանալիք հանդիպումը նախապատրաստվել է 2 տարի՝ գաղտնիության պայմաններում։

Կուբայի ԱԳ նախարարության կայքում հաղորդվում է, որ պատրիարք Կիրիլը կհանդիպի նաև Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը