Կարծիք

16.02.2016 12:22


ՀՅԴ-ի մարզպետացուներին «դալանների տակ» բամփում է սպառնում

ՀՅԴ-ի մարզպետացուներին «դալանների տակ» բամփում է սպառնում

Չնայած ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը դեռ պաշտոնական «գրանցում» չի ստացել, սակայն կարծես թե արդեն պարզ է, թե ով կլքի պաշտոնը, ում ՀՅԴ-ն առաջ կքաշի պաշտոններում:
ՀՅԴ-ի առաջադրած դեմքերն ամենևին չեն տեղավորվում Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի հայտնի ելույթում, որովհետև ոչ սերնդափոխության խնդիր են լուծում, ոչ էլ առաձնապես որակական փոփոխություն մտցնում: Իհարկե, հասկանալի է, որ այս ամուսնությունն առաջին հերթին քաղաքական բնույթ է կրում, բայց, ամեն դեպքում, կադրերի տեղաշարժը կարևոր է:
Եթե նախարարների դեպքում ՀՅԴ-ն ոչ այդքան վատ կոնտինգենտ է առաջ քաշում, ապա մարզպետների դեպքում իրավիճակը մոտ է խայտառակին:

Եվ Գյոզալյանը (Արագածոտնի մարզպետի թեկնածու) և Հովսեփ Սիմոնյանը, ով Շիրակի մարզպետարանում վարչության պետի տեղակալ է, ոչ միայն հայտնի չեն իրենց ակտիվ աշխատանքով (միջակություններ են), այլ լիովին համապատասխանում են երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի թևավոր դարձած ֆրազին (մի փոքր փոփոխված ձևով)՝ «Տղե՛րք, եթե ՀՅԴ-ն ու Հրանտ Մարգարյանը չլինեն, ապա ձեզ մոտակա դալանների տակ կտփեն»:

Ու եթե Արագածոտնի մարզում «խոլոստոյ դրած» կարելի է ինչ–որ ձև աշխատել, ապա Շիրակի մարզում նման թեկնածուով միայն կարելի է ներկայություն ապահովել: Ի դեպ, Հովսեփ Սիմոնյանը, ով ՀՅԴ շիրակի մարզային կառույցի ղեկավար Ռոմիկի մտերիմներից է, հայտնի է որպես ինտրիգային կերպար: Նրանք էին, որ փորձել էին իմիտացիա ստեղծել, թե, իբր, մարզային ակտիվը հենց Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունն է պահանջում, որ տեղի բնակչության հետ հենց ինքը կարող է աշխատել:
Հասկանալի է, որ այսպիսի մարզպետներին սպառնում է «բամփման» ճակատագիր, նախ՝ կոալիցիոն գործընկերների, ապա համայնքի: ՀՅԴ-ն սրանով ի ցույց է դնում նաև իր կադրային բազաների սնանկությունը, այլ բան դժվար է մտածել:

Անահիտ Ամատունու ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը