Աշխարհ

20.02.2016 14:00


Ղրիմի ղեկավարն առաջարկել է Ուկրաինան Ռուսաստան անվանափոխել

Ղրիմի ղեկավարն առաջարկել է Ուկրաինան Ռուսաստան անվանափոխել

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հեգնանքով է արձագանքել օրինագծին, որը պատրաստվում են դիտարկել Գերագույն ռադայում։ Հիշեցնենք՝ ուկրաինացի պատգամավորների նախագծով առաջարկվում է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանն անվանել Մոսկովիե։

Օրինագծի հեղինակների կարծիքով ՌԴ–ի՝ Ռոսսիա անվանումն անօրինական է, քանի որ «Русь» և «Россия» անուններն Ուկրաինայի տարածքի պատմական անվանումներն են։

Ակսյոնովն այդ նախաձեռնությունը «հիմարություն» է որակել.

«Խնդացինք ու անցանք։ Երեխան թող ինչ ուզում է՝ անի, միայն թե չլացի։ Ուկրաինայի ղեկավարությունում, իմ կարծիքով, նորմալ մարդ այլևս չի մնացել։ Ուկրաինայի քաղաքացիների բախտը, ցավոք, չի բերում։ Մեր բախտն էլ չէր բերում, քանի դեռ չէինք վերադարձել մեր պատմական հայրենիք»։

Ակսյոնովը կատակել է նաև՝ առաջարկելով ի պատասխան՝ «Ուկրաինան անվանափոխել Ռուսաստան»։

«Դա նորմալ կլիներ»,– հեգնանքով նկատել է Ղրիմի ղեկավարը՝ հավելելով, որ այստեղ «գիտությունն անգամ ի զորու չէ օգնել»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը