Քաղաքական

22.02.2016 18:50


Է. Վարդանյանն՝ Ա. Թաթոյանին. «Դուք մարդկանց կողքին լինելո՞ւ եք»

Է. Վարդանյանն՝ Ա. Թաթոյանին. «Դուք մարդկանց կողքին լինելո՞ւ եք»
Այսօր խորհրդարանում ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցով քննարկումների ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ով չանդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի ընտրությանը: Պատգամավորը նշեց. «Ակնհայտ է, քաղաքական մեծամասնությունը ներկայացրել է նրան, և նա էլ ընտրվելու է»:
Էլինար Վարդանյանն ասաց, որ անձամբ Թաթոյանի անձի դեմ ոչինչ չունի, և ՄԻՊ թեկնածուի ուշադրությունը հրավիրեց երկու երևույթի վրա.
«Ես ուզում եմ ուշադրություն դարձնել երկու կարևորագույն հարցի վրա, դրանք հուզում են հասարակության հիմնական մասին և ՀՀ բոլոր քաղաքացիներին: Խոսքը վերաբերում է բոլորովին այլ խախտումների` ծախսված էլենտրաէներգիայի և գազի ուռճացված գներին: Սրանք առօրյա քննարկման թեմա են, և այդ մասին խոսում են ամենուր»:

Վարդանյանի խոսքով` քաղաքացիներին այլ բան չի մնում, քան սեփական հաշվիչներով չափել հոսանքի հզորությունը.
«Սա արդյոք մարդու իրավունքների խախտում չէ՞. բնականաբար, կոպտագույն խախտում է, իսկ նոր Սահմանադրությունը այդ ոլորտում ձեզ գործելու հնարավորություն տալիս է»,-ասաց Վարդանյանը:

ԱԺ պատգամավորը հարցրեց, թե արդյոք Թաթոյանը պատրա՞ստ է վերականգնել մարդու վտանգված իրավունքները, և նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստ է աջակցել Արման Թաթոյանին, եթե վերջինս հանձն առնի այդ խնդիրների լուծումը:
Վարդանյանին հուզող երկրորդ հարցը, որ նա դիտարկում էր որպես մարդու իրավունքների խախտում, պատմական և մշակութային արժեքների քանդումն է.
«Դուք քաղաքացիների հետ պատա՞րստ եք պայքարել իշխանությունների դեմ, որովհետև իշխանությունն այս հարցում մարդկանց կողքին չէ, իսկ նոր Սահմանադրությունը ձեզ այդ հնարավորությունը տալիս է: Դուք մարդկանց կողքին լինելո՞ւ եք: Ես ձեզ ուզում եմ տեսնել որպես իրատես պաշտպան, ով կլինի քաղաքացու կողքին: Մի տարուց հետո ես էլ չեմ լինի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, և հարցս հետևայալն է՝ արդյոք դուք իմ կողքի՞ն եք լինելու, երբ ես որպես քաղաքացի պայքարեմ տարբեր իրավախախտումների դեմ»:
Էլինար Վարդանյանը, եզրափակելով, ասաց, որ կարճ ժամանակ անց հասարակությունը կտեսնի, թե արդյոք արվո՞ւմ են քայլեր մարդու իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը