Աշխարհ

27.02.2016 10:10


ՖԻՖԱ–ի նորընտիր նախագահ. «Ճգնաժամի փուլը հետևում է» (տեսանյութ)

ՖԻՖԱ–ի նորընտիր նախագահ. «Ճգնաժամի փուլը հետևում է» (տեսանյութ)

Նախօրեին 115 ձայնով ՖԻՖԱ–ի նախագահ ընտրված Ջանի Ինֆանտինոն մամուլի ասուլիսում խոստովանել է, որ կցանկանար երկրորդ ժամկետում էլ մնալ այդ պաշտոնում։

«Ճգնաժամի փուլը հետևում է։ Սկսվում է ֆուտբոլի ռեֆորմացիայի փուլը։ Ես ուզում եմ մինչև 2020թ. մեծ առաջընթաց տեսնել ֆուտբոլում բոլոր երկրներում, կոնկրետ միջոցներ, որոնք կձեռնարկեն ՖԻՖԱ–ն և ազգային ֆեդերացիաները։ Կզարգացնենք մանկական ֆուտբոլը։ Մենք այնպես կանենք, որ երեխաները ժպտան, իսկ ֆուտբոլ խաղալը լինի նրանց երջանկացնելու միջոցներից մեկը»,–ասել է նորընտիր նախագահը։

Ինֆանտինոն խոստացել էր, որ ընտրվելու դեպքում կրկնակի ավելի կվճարի յուրաքանչյուր ֆեդերացիայի։ Սակայն ներկայումս ՖԻՖԱ–ում ֆինանսական դրությունը դեռևս բարդ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը