Լրահոս

30.11.2009 15:50


Հ. Հովհաննիսյանը դժվարությամբ է մինչև վերջ լսել Սերժ Սարգսյանի ելույթը

Հ. Հովհաննիսյանը դժվարությամբ է մինչև վերջ լսել Սերժ Սարգսյանի ելույթը

-Չէի ուզենա Սերժ Սարգսյանի ելույթը մեկնաբանել, բայց պետք է ասեմ, որ բարձրագոչ ելույթ էր, պարունակում էր հուզական խոսքեր, բայց ելույթի մեջ չկար ոչ մի իրական ծրագիր, չկար ռեալ ասելիք, թե մենք վաղն ինչ պիտի անենք,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա ասել է, թե ՀՀԿ-ն արդեն երկար տարիներ իշխող կուսակցություն է, ամբողջ պետությունն ինքն է կառավարում, և այդպես էլ չի կարողանում պատասխանել, թե ինչու է երկրի վիճակն օրեցօր վատանում։

Ինչ վերաբերում է նրան, որ կարծիքներ կան, թե Սերժ Սարգսյանի ելույթն առաջին նախագահի ելույթի պատասխանն էր, ապա Հ. Հովհաննիսյանը կարծում է. «Առաջին նախագահին չպետք է այդպես պատասխանել. նրա առաջարկությունը կամ խոհեմությունն այնքան խորն է, որ նրան պետք է պատասխանել գործով»։

ՀԼԿ նախագահն ասել է, որ թեպետ շատ դժվարությամբ, բայց մինչև վերջ լսել է Սերժ Սարգսյանի ելույթը.

-Ես չընկալեցի ոչ մի լուրջ ծրագրային դրույթ։ Կա ամբիցիա, կա լավատեսություն, կան խոստումներ, որ հետո կխելոքանանք, լավ կաշխատենք։ Երկիրը նման խոստումներով չէ, որ պետք է կառավարվի,-նշել է Հ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը