Լրահոս

09.10.2010 13:45


«Էրեբունի-Երևան» 2792 ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույց

08։30 Փոքր կենտրոնում երթևեկության դադարեցում

10։00 Շտապօգնության և հրշեջ մեքենաների կայանում համապատասխան վայրերում

11։00 Փողոցների և արձանների լվացում

12։00 Միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական կենտրոնների գործարկում

12։00-12։30 Թատերականացված ներկայացում Էրեբունի թանգարանի տարածքում

12.30-14։00 Արգիշտի թագավորի  գլխավորությամբ զորախումբի բեմականացված քայլերթ (Էրեբունի թանգարանից դեպի քաղաքապետարան ապա Հանրապետության Հրապարակ)

14։00-15։00 Տոնական շքերթ (Ռուսաստանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ)

14։00-18։00 Մանկական բեմ-տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր,

ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ (Կիրովի անվան մանկական զբոսայգի)

15։00 Պարալիմպիկ խաղերի մասնակիցների երթ և վազք 2792 մետր (Հաղթանակի կամուրջից մինչև Մատենադարան)

15։30 Հեծանվավազք (Մաշտոցի պողոտա)

16։00 Ավանդական «Կոխի» ցուցադրական ելույթներ' «Մարաթուկ» համույթի մասնակցությամբ  (Մաշտոց և Բուզանդ փողոցների խաչմերուկ)

17։00-20։30 Վինտ սերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

15։00-20։30 Վարպետաց քաղաք (Հյուսիսային պողոտա).  

14։00-19։00 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Ֆրանսիայի հրապարակ)

15։00-17։00 Երևանի վերաբերյալ տեսահոլովակի նկարահանում (Ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15։00-19։00 Թատերական բեմ - մնջախաղ, բեմականացումներ, էտյուդներ (Առագաստ սրճարանի հարևանությամբ)

15.00-19։30 Աշխարհի ազգերի բեմ - Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ (Անգլիական այգի՝ Սունդուկյան թատրոնի հարևանությամբ)

15։00-19։30 էստրադային բեմ (Ստ. Շահումյանի անվան հրապարակ).

19։00-23։00 Երիտասարդական բեմ - DJ-ներ Վրաստանից, Ռուսաստանից, Հայաստանից (Ազատության հրապարակ)

19։00-23.00 Ջազ երաժշտության բեմ - Լևոն Մալխասյան, «Կատուներ», «Time Reporte», (Կասկադ)

19։00-23։00 Ռոք երաժշտության բեմ - Դիվաար, Էսկիդազ, Road movie, Դոգմա, Դորիանս, Էմփիռեյ (Մոսկվա կինոթատրոն).

19։00-23։00 Դասական երաժշտության բեմ (Կոմիտասի արձանին կից պուրակ).                                                    

19։00-23։00 Ազգային երաժշտության բեմ (Մաշտոց և Բուզանդ փողոցների խաչմերուկ)

19։00-23։00 Հեղինակային բեմ (Մոսկովյան Պուրակ)

20։30-23։00 Գլխավոր բեմ - արտասահմանյան երգիչներ, բեմականացված շոու ներկայացում (Հանրապետության Հրապարակ)

22։00 Տոնական հրավառություն (Հանրապետության Հրապարակ)

23:00-01:20 Բնակիչների կենտրոնացված տեղափոխում վարչական շրջաններ

01։00-06։00 Մայրաքաղաքի փողոցների մաքրում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը