Լրահոս

30.11.2009 18:16


ՀՀԿ ղեկավար կազմը վերընտրվել է

Անդրադառնալով նաև նոյեմբերի 29-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստին՝ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վերընտրվել են ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և Մուշեղ Լալայանը։  Տեղի է ունեցել նաև քաղաքական հանձնաժողովների նախագահների վերընտրություն։ Քաղաքական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Հովիկ Աբրահամյանը, տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Կարեն Կարապետյանը, գործարարների աջակցության հանձնաժողովի նախագահ՝ Հարություն Փամբուկյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ՝ Ռուբեն Թադևոսյանը, և գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Մուշեղ Լալայանը։

Այս խորագրի վերջին նյութերը