Աշխարհ

09.03.2016 14:10


Ալինա Կաբաևան գլխավորելու է «Սպորտ Էքսպրեսի» տնօրենների խորհուրդը

Ալինա Կաբաևան գլխավորելու է «Սպորտ Էքսպրեսի» տնօրենների խորհուրդը

Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևան գլխավորելու է «Սպորտ Էքսպրես» ՓԲԸ տնօրենների խորհուրդը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Вести.ru»-ն, հայտնի է դարձել այն բանից հետո, երբ «Ազգային մեդիա խումբը» գնել է «Սպորտ Էքսպրեսի» բաժնետոմսերի 25%-ը: Գործարքի մանրամասները, սակայն, հայտնի չեն:

Ընկերության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն՝ «Սպորտ Էքսպրեսի» ինտեգրումը հնարավորություն կտա լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել պարբերականի զարգազման համար:

Նշվում է, որ «Ազգային մեդիա խումբ» հոլդինգի մաս են կազմում «Петербург-Пятый канал» հեռուստառադիոընկերությունը, ռուսական Առաջին ալիքը, РЕН ТВ-ն, «Известия» թերթը, «Русская Служба Новостей»-ը և այլն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը