Աշխարհ

12.03.2016 13:55


Պետդեպը Կիևին կոչ է արել արմատականներից պաշտպանել օտարերկրյա դեսպանատները

Պետդեպը Կիևին կոչ է արել արմատականներից պաշտպանել օտարերկրյա դեսպանատները

ԱՄՆ–ն Ուկրաինայից պահանջել է հետևել դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիության մասին Վիեննայի կոնվենցիային։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արվել Ուկրաինում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած վերջին միջադեպից հետո։ Արմատականները Մոլոտովի կոկտեյլներ էին շպրտել դեսպանատան վրա՝ պահանջելով ազատ արձակել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին։

ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին ընդգծել է, որ դիվանագիտական և հյուպատոսական հաստատությունների դեմ բռնության ու վանդալիզմի ցանկացած ակտ անթույլատրելի է։

«Մենք կոչ ենք անում ուկրաինական անվտանգության ծառայություններին կատարել իր պարտավորությունները դիվանագիտական ներկայացուցչությունների անձեռնմխելիության մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան»,–ասել է Քիրբին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը