Աշխարհ

13.03.2016 18:50


Թուրքական մերձափնյա պահակախումբը ծեծել է փախստականներին (տեսանյութ)

Թուրքական մերձափնյա պահակախումբը ծեծել է փախստականներին (տեսանյութ)

BBC–ն մի տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է՝ ինչպես է թուրքական մերձափնյա պահակախումբը հարձակվում ապօրինի ներգաղթյալների վրա։ Փախստականների նավակը, որում 10–ից ավելի մարդ կար, այդ թվում՝ երեխաներ, հունական Լեսբոս կղզի էր մեկնում։

Մոտորանավակով ժամանած սահմանապահները, փորձելով կանգնեցնել փախստականներին, սկսում են ծեծել նրանց երկար փայտիկներով։ Ներգաղթյալներին, այնուամենայնիվ, հաջողվում է շարունակել ճանապարհը։

«Россия 24»–ի փոխանցմամբ՝ ավելի ուշ սահմանապահները հայտարարել են, որ փորձում էին նավակի շարժիչը վնասել, սակայն նրանում գտնվող մարդիկ են իրենց ձեռքն ընկել։

Աղբյուրը նկատում է, որ Անկարան այդպիսով կատարում է ապօրինի ներգաղթյալներին կանգնեցնելու ԵՄ–ին տված իր խոստումը, միայն թե դա իրագործելու համար կասկածելի մեթոդների է դիմում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը