Աշխարհ

16.03.2016 15:20


Թրամփին փորձել են գցել բեմից (տեսանյութ)

Թրամփին փորձել են գցել բեմից (տեսանյութ)

ԱՄՆ Օհայո նահանգում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին նրա հակառակորդներից մեկը փորձել է գցել բեմից։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ միլիարդատերը դիմադրել է և ավելի ուշ նշել, որ պատրաստ էր հակահարված տալ:

Հիշեցնենք՝ այսօր ԱՄՆ–ում ամփոփում են հերթական «սուպերեքեշաբթիի» արդյունքները. նախօրեին՝ մարտի 15–ին, նախնական կուսակցական ընտրություններ՝ փրայմերիզներ են տեղի ունեցել 5 նահանգում՝ Իլինոյսում, Ֆլորիդայում, Օհայոյում, Միսսուրիում և Հյուսիսային Քարոլինայում։ Հաղթանակը տոնում են հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, որոնք պարզապես ամրապնդեցին առաջատարների իրենց դիրքերը։

Թրամփը հաղթել է Իլինոյսում, Ֆլորիդայում, Միսսուրիում և Հյուսիսային Քարոլինայում, Հիլարի Քլինթոնը՝ Իլինոյսում, Ֆլորիդայում, Օհայոյում և Հյուսիսային Քարոլինայում։

Նախընտրական մրցապայքարից դուրս է մնացել հանրապետական Մարկո Ռուբիոն՝ իր հայրենի Ֆլորիդայում պարտվելով Թրամփին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը