Քաղաքական

17.03.2016 13:15


Ս. Ալեքսանյան. «Նիկոլը մեր ախպերն ա» (տեսանյութ)

Ս. Ալեքսանյան. «Նիկոլը մեր ախպերն ա» (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բիզնեսը զարգացնելու։ Այս մասին հանրապետական պատգամավորն ասել է ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում՝ հերքելով նախօրեին Փաշինյանի նշած՝ օդում կախված լուրերը, թե ինքը ոչ թե շաքարի հումքն է ներկրում, այլ հենց շարաքավազը։

«30 հազար տոննա հումքը Բրազիլիայից եկել ա. երկրորդ հումքն էլ պիտի գա։ Հիմա նավը Բրազիլիայից դուրս կգա, 1-1.5 ամիս հետո մենք գործարանը խոդ կտանք ու ձեզ էլ կհրավիրենք՝ կնայեք»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ նախօրեին ԱԺ–ում ճակնդեղագործության թեմայով իր ելույթում Փաշինյանն առաջարկել էր սահմանել ՀՀ պատվավոր ճակնդեղագործի կոչում ու այն շնորհել ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին և Սերժ Սարգսյանին:

Ի պատասխան Ն. Փաշինյանի կողմից նշված օդում կախված լուրերի՝ Ալեքսանյանը նկատել է. «Է, ես էլ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեր հետ ա, բայց ուզում ա ցույց տա, թե մեր հետ չի: Ես էլ օդից կախված նման բան եմ ասում: Ինքը կարո՞ւմ է ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում, է թող գա ապացուցի: Բնական է, ու հեսա ընտրության են, և Նիկոլ Փաշինյանը պիտի գա մեր համայնք, որ իրար հետ ընտրություն անենք, դրա համար ասում է, որ ինքը մեր հետ չի, մեր ախպերը չի»։

Լրագրողի հարցին՝ պատգամավորը Փաշինյանին մրցակից համարո՞ւմ է, Ալեքսանյանը պատասխանել է. «Ես կարամ ասեմ, որ ինքը մեր ախպերն ա»:

Այս խորագրի վերջին նյութերը