Լրահոս

01.12.2009 14:28


Թիվ 10 ընտրատարածքում ո՞վ է իշխանական թեկնածուն

Թիվ 10 ընտրատարածքում ո՞վ է իշխանական թեկնածուն

-Մի՞թե դուք չեք լսել Արտաշես  Մամիկոնովիչի կրակոտ ելույթը ՀՀԿ համագումարում։ Ես ասում եմ՝ Ազգային միաբանությունն այսօր իշխանական դաշտում է, և նրա նախագահն էլ ասել է, որ թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածուն իրենց քաղխորհրդի անդամն է, և իրենք էլ նրան պաշտպանելու են։ Ինչո՞ւ եք կարծում, թե պաշտպանելով իր թեկնածուին՝ Ազգային Միաբանությունը դուրս է եկել իշանության հետ համագործակցության դաշտից,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե ո՞վ է թիվ 10 ընտրատարածքում իշխանական թեկնածո՞ւն՝ ասել է ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ իր ենթադրությունները միանգամայն հիմնավորված են՝ չնայած ինքը աշխատում է ձեռնպահ մնալ այդ ենթադրությունները պնդելուց, որովհետև մակերեսային են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը