Աշխարհ

19.03.2016 12:10


Ֆրանսիան կձգտի հասնել Աբդեսլամի արտահանձնմանը (տեսանյութ)

Ֆրանսիան կձգտի հասնել Աբդեսլամի արտահանձնմանը (տեսանյութ)

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ իր երկիրը կձգտի հասնել Բրյուսելում ձերբակալված, փարիզյան գրոհների մասնակից և ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի արտահանձնմանը։ Այս մասին հայտնում է BBC–ն։

Միևնույն ժամանակ, ֆրանսիացի առաջնորդի հավաստմամբ, ահաբեկչության մեղսակիցների շրջանակը չի սահմանափակվում երեք ձերբակալվածով, և հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել այլ ահաբեկիչների գտնելու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ նախօրեին Բրյուսելի Մոլենբեքում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Եվրոպայի ամենաորոնվող ահաբեկիչը՝ Սալահ Աբդեսլամը։

Ավելի ուշ «Daily Mail»–ը հրապարակել է կալանավորման պահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը