Աշխարհ

22.03.2016 14:37


Բրյուսելի ահաբեկչությունների պատճառով փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը

Բրյուսելի ահաբեկչությունների պատճառով փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը

Բրյուսելի ահաբեկչությունների պատճառով փակվել է Ֆրանսիայի և Բելգիայի սահմանը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:

«The Guardian»–ի հաղորդմամբ՝ դադարեցվել է Բրյուսելի կայարանից Փարիզ ընթացող և Բրյուսել ժամանող բոլոր գնացքների երևթևեկը։

Ահաբեկչությունների առնչությամբ ուժեղացվել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի գրասենյակի անվտանգության միջոցառումները, լրացուցիչ ռազմական միավորներ են տեղակայվել երկրի վարչապետի գրասենյակի մոտակայքում:

Բելգիայի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչություններից հետո անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել Լոնդոնում և Փարիզում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը