Լրահոս

02.12.2010 14:17


Կառավարությունը ցանկանում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Կառավարությունը ցանկանում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել

Այսօր հրավիրված կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ներածական խոսքում ասել է, որ իրենք Ազգային Ժողովում ունենք օրենքներ և ընդամենը մեկ քառօրյա, որի ընթացքում նաև պետք է քննարկվի պետական բյուջեն։

«Բայց կան շուրջ 3 տասնյակ օրենքների նախագծեր, որոնք գտնվում են Ազգային Ժողովում, և մեր նախարարները և գերատեսչությունների ղեկավարները գնահատում են, որ դրանք կարևոր են, հրատապ են։ Հանձնարարվում է ձեզ ԱԺ-ի ձեր գործընկերների հետ աշխատանքները հասցնել տրամաբանական ավարտին և ներկայացնել վարչապետին զեկուցագրեր այդ օրենքների նախագծերի վերաբերյալ, որպեսզի մենք, ելնելով այդ նախագծերի քանակից, որոշում ընդունենք արտահերթ նիստ հրավիրելու մասին, որպեսզի այդ շուրջ 30 օրենքների նախագծերը կարողանանք մինչև այս տարվա ավարտն ընդունել, որովհետև դրանք այն նախագծերն են, որոնք առնչվում են մեր բարեփոխումների հետ»,-ասել է Տ. Սարգսյանը։

Նա նաև անհետաձգելի է համարել փոխկապակցվածության ինստիտուտի ներմուծումը։ Տ. Սարգսյանի խոսքերով՝ այն պետք է օրակարգում ընդգրկել։

«Խոսքն այն մասին էր, որ խոշոր բիզնեսը կարողանում է բաղդատել իր գործառույթները փոքր մասերի, որպեսզի խուսափի հարկերի վճարումից՝ մաքսազերծում իրականացնելու գործառույթների ընթացքում և, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեն այդ բիզնեսի միասնականությունը ցույց տալու հնարավորություն ունենա, պետք է փոխկապակցվածության ինստիտուտը կիրառի։ Այս օրենքի նախագիծը մենք պետք է ճանաչենք անհետաձգելի, և այն պետք է նաև պետական բյուջեի հետ քննարկվեր ԱԺ-ում, որովհետև կար նաև քաղաքական որոշում, հանրապետության նախագահի կողմից տրված հստակ հանձնարարական»,-եզրափակել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը