Աշխարհ

25.03.2016 10:35


Քերրին այդպես էլ չի բացահայտել իր ճամպրուկի պարունակությունը

Քերրին այդպես էլ չի բացահայտել իր ճամպրուկի պարունակությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այդպես էլ չի բացահայտել իր ճամպրուկի պարունակությունը, որն արդեն հասցրել է բազում քննարկումների ու կատակների առարկա դառնալ։ Մամլո ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ամերիկացի դիվանագետը նախընտրել է աղոտ պատասխան տալ.

«Այդ գաղտնիքն իմ ու Պուտինի մեջ կմնա»,–ասել է Քերրին։

Ավելի վաղ պետքարտուղարը խոստացել էր անպայման բացահայտել ճամպրուկի պարունակությունը Պուտինի հետ դեմառդեմ հանդիպման ժամանակ՝ ակնարկելով, որ ՌԴ նախագահին հաճելի անակնկալ է սպասվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը